Monday, 08 06 2026
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ

Թուրքիայում ապօրինաբար գտնվող հայերի երեխաներին թույլ տրվեց դպրոց հաճախել

Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Այդ փոփոխության մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայան զանգահարած Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների երեխաները նախկինում չէին կարող, իրավունք չունեին դպրոց հաճախել:

«Թուրքիայի Հայոց պատրիարքարանի աղբյուրները այս (օգոստոսի 31-ի) առավոտյան «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը տեղեկացրեցին, որ 2011-2012 ուսումնական շրջանի վերամուտին ընդառաջ` Թուրքիայի պաշտոնական պատկան իշխանությունները արդեն թույլ են տալիս, որպեսզի Հայաստանից արտագաղթած այն ընտանիքները, որոնք գտնվում են Թուրքիայում, նրանց երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական դպրոցներ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արա Գոչունյանը:

«Ինչպես կբնորոշենք և ինչպես կորակենք այդ ընտանիքները` ոմանք նախընտրում են ասել «ապօրինի», ոմանք` ուրիշ բաներ, բայց երևի հարմարագույն արտահայտությունը պիտի լինի, որ առանց կարգավիճակի են գտնվում այստեղ, և երկար ժամանակ է՝ այդ ընտանիքների երեխաների ուսումնական-դաստիարակչական գործի վերաբերյալ շփոթություններ կային, դժվարություններ կային, անկարելիություններ կային», – նշեց ստամբուլահայ լրագրողը` շարունակելով.
«Պատրիարքարանը, փաստորեն, հենց առաջին իսկ օրվանից այս խնդիրը օրակարգի վրա էր բերել, պետական ավագանու մոտ հետևողականորեն հետամուտ էր այս խնդրի լուծման տեսակետից, և այս վերջին օրերին համայնքի համար կատարված դրական ժեստերի մթնոլորտում։
Պատրիարքարանն այս առավոտ հաղորդեց, որ Թուրքիայի պատկան իշխանությունները բանավոր թույլտվություն են տվել, որպեսզի Հայաստանից արտագաղթած երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական վարժարաններ»:

Այդ վարժարանները, Գոչունյանի խոսքով, շուրջ 15-ն են, և «արդեն իսկ որոշ աշակերտների, որոշ սաների գրանցումները, արձանագրությունները կատարված են դպրոցներում»:

Հարցին, թե խոսքը մոտավորապես քանի՞ երեխաների է վերաբերում, ստամբուլահայ խմբագիրը արձագանքեց. – «Դժվար է թվերի մասին խոսելը, բայց մենք ունենք մի հենակետ այդ հաշվարկը անելու համար, որ մինչև հիմա այս անկարելիությունների մթնոլորտում Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասում գտնվող Հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում, դարձյալ չասելու համար` «ապօրինի», այսպես` թույլատրված, հանդուրժված վարժարանային մթնոլորտում երեխաները կրթություն ստանում էին, նրանց թիվը մի քանի տասնյակ էր, բայց, իհարկե, այդ պայմաններում, այդ հնարավորություններով, այդ սահմանափակ կարելիություններով:
Հիմա, իհարկե, այս թույլտվության պայմաններում կարող է նաև բարձրանալ այդ թիվը, որովհետև մենք ընթացքում հատուկենտ, առանձնակի դեպքեր էլ նկատում էինք, որ Հայաստանից եկած ընտանիքների երեխաներն այստեղ արդեն գնում էին, ասենք, տեղական թուրքական վարժարաններ, Ստամբուլի հանրակրթական դպրոցներ»:

«Միանշանակ է, որ այստեղ արտագաղթած ընտանիքների երեխաների նորմալ կրթությունը կազմակերպելու տեսակետից սա շատ կարևոր իրադարձություն է», – ամփոփեց Արա Գոչունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում