Լեհաստանի արևելքում պայթած հրթիռներից ու արդյունքում 2 զոհ ունենալուց հետո հետո երկիրն ուժեղացնում է իր ռազմական ուժերը Ուկրաինայի հետ սահմանին։ Թեև ՆԱՏՕ-ն ասում է, որ ապացույցները ցույց են տալիս հավանականությունը, որ տեղի ունեցածը ուկրաինական հակաօդային պաշտպանության արդյունք է, Լեհաստանի արձագանքը արտացոլում է իր տարածքում պատերազմի տարածման վախը:
Վլադիմիր Զելենսկին շարունակում է վստահ լինել, որ հրթիռը ուկրաինական չէ, և պահանջում է «անհապաղ մուտք գործել» դեպքի վայր՝ պարզելու, ինչպես ինքն է ասում, «ամեն մանրուք, յուրաքանչյուր փաստ»։
Միաժամանակ, ԱՄՆ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահի խոսքերն ապացույց չի համարել, որ հրթիռը պատկանում է Ռուսաստանին։
Իր հերթին Մոսկվան հերքում է ուկրաինա-լեհական սահմանից 35 կմ շառավղով հրթիռների թիրախավորումը և մեղադրում է Կիևին պատերազմը սաստկացնելու փորձի մեջ։