Ֆրանսիան հասկացրեց՝ Հայաստան, փորձի՛ր կատարել քո քաղաքակրթական ընտրությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհ․ Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ Ֆրանսիական Սենատի որոշումը ուղղված էր Հայաստանին, ոչ թե ֆրանսիական կառավարությանը․ «Ժողովրդավարություն հանուն ժողովրդավարության չի լինում: Չկա օրինակ, որ ժողովրդավարական երկրները պատերազմեն իրար դեմ, աքսիոմա է: Ժողովրդավարական երկրների համար արժեքը մարդու կյանքն է»: