ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը երեքշաբթի օրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի հետախուզության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ հրապարակման՝ ԿՀՎ տնօրենը ուկրաինացիներին պատմել է Անկարայում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման մասին։