Thursday, 06 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել

Այդ բարդ փնտրտուքի միակ շահառուն Հայաստանն է. պետք է սկսել իրականությունը խոստովանելուց

Հայաստանում ինչպես չի եղել քաղաքական բանավեճ ղարաբաղյան հարցի շուրջ, այդպես էլ այն չկա: Եթե քաղաքական բանավեճ խթանելու կամա, թե ակամա փորձ դիտարկենք 1997 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, ապա այդ փորձը միանգամայն ձախողված է, որովհետև խթանվել է ոչ թե բանավեճ, այլ գործնականում խորացրել և հետո արդեն Հայաստանում հաստատված քաղաքական և նաև դրա հետ սերտաճած բիզնես իրողությունների բերումով բյուրեղացել է «հանձնող»-«չհանձնող» մոտեցումը, որը պատերազմական իրավիճակում սրվեց և հասավ «դավաճան»-«հերոս» տրամաբանության: Իսկ քաղաքական բանավեճ, որպես այդպիսին, գոյություն չունի: Եվ սա եղել է,ու շարունակելու է լինել Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը, այն պարզ պատճառով, որ մենք գործ ունենք մի հարցի հետ, որը լինելով այո՝ հայկական պետականության հարց, գործնականում նաև համաշխարհային, աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, ըստ այդմ մեզանից պահանջում է առավել քան ռացիոնալ ու լրջմիտ մոտեցումներ: Այդ ամենի փոխարեն, մեզանում, դարձյալ կամա, թե ակամա, գեներացվում է ընդամենը «Արևմուտք»-«Ռուսաստան» չափման կատեգորիան, որը իր բնույթով ու տրամաբանությամբ ածանցվում է «հանձնող»-«չհանձնողին» կամ «դավաճան»-«հերոսին», կամ դրանք են խորքային առումով ածանցվում «Արևմուտք»-«Ռուսաստանին»:

Աշխարհաքաղաքական կարևորության, ըստ էության աշխարհակարգային վերաձևումների հարցում առանցքային նշանակություն ունեցող հարցը մենք չափում ենք հետևյալ տրամաբանությամբ: Հանրային և քաղաքական մի շերտի համար «մեզ ամենից լավ կօգնի Արևմուտքը», մեկ այլ հանրային-քաղաքական շերտի համար էլ «ինչ էլ որ լինի, միևնույն է մեզ կօգնի միայն Ռուսաստանը»: Մնացյալ ամեն ինչ արդեն ըստ էության ինքնահոսով կամ ինքնաբերաբար գալիս և լցվում է այդ «պարկի» մեջ: Այլ կերպ ասած, Հայաստանն այդ կերպ վերածվել ու շարունակում է լինել «աշխարհաքաղաքական մուրացիկի» տրամաբանության մեջ, պարզապես վեճն այն է, թե ո՞ր կողմում պետք է փնտրել «ողորմածությունը»: Ընդ որում, կասկածից վեր է, որ բոլոր կողմերում կա այդ իրավիճակը պահելու, կամ Հայաստանն այդ իրավիճակում պահելու շահագրգռություն, որովհետև տարբեր պատճառներով ու ասպեկտներով, խոշոր խաղացողներից յուրաքանչյուրը ունի այդ իրավիճակում Հայաստանի համար կարևոր օրակարգային հարցերի հանդեպ պատասխանատու քաղաքականության անհրաժեշտությունը նվազագույնի, կամ գրեթե զրոյի հասցնելու հնարավորություն: Ինչու՞ կորցնել այն: Իրավիճակը փոխելու միակ շահառուն Հայաստանն է, ինչը սակայն ներհայաստանյան իրականության մեջ դեռևս խիստ հեռու է ընդգրկուն գործնականությունից, առավել ևս, որ հաճախ գործնականության ընկալում են ստանում իրականում առավելապես զգայականության տրամաբանությամբ գործողություններն ու մտքերը: Ինչպե՞ս հաղթահարել և ճեղքել ճգնաժամն ու հիմնել կարևորագույն խնդրի հանդեպ քաղաքական բանավեճ, դրա վրա փորձելով կառուցել նաև որոշակի քաղաքական ավանդութականություն: Թերևս պետք է սկսել խոստովանելուց, որ այդ հարցի պատասխանն այսօր հրապարակի վրա գրեթե բացակայում է ու պետք է սկսել դրա մասնագիտական փնտրտուքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում