Նոյեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։