Նախօրեին հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- ասաց Թորոսյանը: