Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ առավոտյան ժամը 10.00-ին Էրզրումի նահանգի Իսփիր շրջանի Եշիլյուրթ գյուղում գորշ արջը սպանել է երկու մարդու։
Ընդհանուր առմամբ, գորշ արջը 4 տարբեր վայրերում հարձակում է գործել 3 գյուղացու և 1 ձիու վրա։ Գորշ արջի հարձակման արդյունքում ստացած վերքերից մահացել են 4 երեխաների մայր, 72-ամյա Միյեսսե Յըլմազը և նրա ազգական, 3 երեխաների հայր 58-ամյա Օմեր Յըլմազը։
Նշվում է, որ ջուր խմելու նպատակով լեռներից իջած գորշ արջը նախ նկատել է պարտեզում արածող ձիուն, որի փախուստից հետո հարձակում է գործել հարևան այգիների տերերի վրա։ Գյուղացիները արջի ճանկերից ազատվելու համար ստիպված են եղել դիմել ոստիկանության ու ժանդարմերիայի օգնությանը։











































