Ուգո Չավեսը մտել է համաշխարհային այն առաջնորդների թվի մեջ, որոնք հսկայական բանակ ունեն Twitter միկրոբլոգերի կայքում: Ինչպես հենց ինքը` Չավեսն է տեղեկացրել, այդ թիվը օգոստոսի վերջին հասել է 2 միլիոնի: Չավեսի հայտարարություններին հետևում են ոչ միայն սովորական վենեսուելացիներ, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ և երկրների ղեկավարներ, քանի որ Չավեսի հայտարարությունները սովորաբար աչքի են ընկնում յուրօրինակությամբ և մեկնաբանությունների բազմազանությամբ:
Վերջին շրջանում նրա հրապարակումների մեծ մասը վերաբերում են քաղցկեղի դեմ բուժմանը, որը Վենեսուելայի նախագահն ստանում է Կուբայում:








































