Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ 2020-ի պարտության պատճառը արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայությունն էր:
Ըստ Խալաթյանի` ՌԴ շահերից է բխում ԼՂ կարգավորումը թողնել հետագա սերունդներին. «Այս կոնֆլիկտի միջոցով ՌԴ-ն երկարաձգում է իր ներկայությունը տարածաշրջանում: Ալիևը իր հաջողություններից շփացած կորցնում է իրականության զգացումը»:
Մեր բանախոսը կարծում է,որ Հայաստանի իշխանություններին խանգարող միակ հանգամանքը վախերն են. «ՀԱՊԿ-ն իր խոսույթով Հայաստանին հասկացնում է` տղա ես` դուրս արի»: