Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Այստեղ Դավութօղլուն մասնակցելու է Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի բարձր մակարդակի նիստին։
Դավութօղլուն իր պատվիրակության հետ Ֆրանսիա է ժամանել Ռումինիայից։
Հիշեցնենք, որ վերոնշյալ նիստին մասնակցելու համար Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրավիրել էր Էրդողանին, որը, սակայն, մերժմամբ է պատասխանել նրան։ Էրդողանն իր այդ որոշումը «պատճառաբանել» է Ռամադանի տոնով։ Էրդողանի փոխարեն, այսօր Փարիզում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Իրականում Էրդողանը Սարկոզիին մերժել է այն պատճառով, որ Ֆրանսիայի նախագահն իրեն չէր ուղարկել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները սկսվելուց առաջ տեղի ունեցած Լիբիայի վերաբերյալ նիստին մասնակցելու հրավեր։