«168 ժամ»-ը գրում է, որ Երևանում գործող կրպակների ամբողջ թափով ապամոնտաժմանը զուգահեռ՝ Հրազդանի կիրճում ավարտին են հասցվում «Վենեցիա»շքեղ ռեստորանային համալիրի կառուցապատման աշխատանքները, որը պատկանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին։
«Դժվար չէ պատկերացնել՝ որքան «դրայվ» և «քյաշ» է պահանջվել այս շինության կառուցման համար»,- գրում է թերթը և հավելում.
«Ըստ մամուլում հրապարակված տեղեկություններրի՝ այս ռեստորանը հավակնում է դառնալ Երևանի էլիտար և ամենաթանկ ռեստորաններից մեկը, և այս «քաղաքաշինիչ» նախաձեռնությանը շուք հաղորդելու համար Կարեն Կարապետյանը առաջիկայում այն բացելու է անձամբ՝ սեփական ռեստորանի բացմանն ի նպաստ դնելով սեփական անձը»։










































