Արաբական Al-Arabia հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Մուամմար Քադաֆիի որդիներից մեկը` Սաադին, կապվել է իրենց հետ և հայտնել, որ պաշտոնապես լիազորված է ապստամբների ղեկավար մարմնի` Ազգային անցումային խորհրրդի հետ բանակցություններ վարել: Սաադին հայտարարել է, որ բանակցություններն անհրաժեշտ են արյունահեղությունը դադարեցնելու համար:
Միաժամանակ ապստամբները սպասում են Մուամմար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքից պատասխանի: Չնայած նախկին առաջնորդի մերժմանը, Ազգային անցումային խորհրդի կողմից քադաֆիականներին տված վերջնաժամկետը լրանում է այս շաբաթ օրը, որից հետո ապստամբները կսկսեն քաղաքի գրավումը:








































