Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ

Wikileaks-ի՝ օրերս գաղտնազերծած փաստաթղթերի հրապարակումներից մեկի համաձայն, 2008-ի աշնանը Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում նշել էր. – «1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցի կար: Այժմ մնացել են 45-ը»:

Ի՞նչ է եղել մնացյալ եկեղեցիներին, ինչի՞ արդյունքում է նվազել եկեղեցիների քանակը և մի քանի այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել հուշարձանագետ Սամվել Կարապետյանից։ Նրա խոսքով՝ Թուրքիայում մնացած եկեղեցիները կիսավեր կամ ավերակ վիճակում են, հաճախ միայն եկեղեցատեղն է նշմարվում և տարբեր նպատակներով են օգտագործվում.

«Օրինակ՝ Արևմտյան Հայաստանում մոտ երեք տասնյակ կանգուն եկեղեցիներին կից մինարե են ավելացրել ու գործածում են իբրև մզկիթներ։ Կան եկեղեցիներ, որոնք պահպանվել են գյուղերում՝ իբրև գյուղացու բնակարանի մի մասը, մարդիկ ապրում են մեջը, երբեմն օգտագործում են որպես հարդանոց, երբեմն՝ գոմ։

Իհարկե, Թուրքիան մի վատ օրենք ունի, որ ամեն գյուղում տվյալ գյուղի ծխական եկեղեցին թուրք կամ քուրդ բնակչի սեփականությունն է, և երբ սեփական է, տվյալ բնակիչը վարվում է ինչպես իրեն հարմար է։ Մեկ խոսքով՝ պետությունը անտերության է մատնել այդ եկեղեցիները»։

Հուշարձանագետը նկատեց, որ հավանաբար Արամ Աթեշյանը տեղյակ չէ իրական եկեղեցիների քանակին, միայն գործողները նկատի ունի, և նրա խոսքը հավանաբար ուղղված է եղել Հայ առաքելական եկեղեցիներին.

«Բայց եկեք չմոռանանք, որ հայկական եկեղեցիներ են նաև հայ կաթողիկե եկեղեցիները։ Արևմտյան Հայաստանում, օրինակ՝ Տարոնում, Բագրևանդում, Ալաշկերտում, ունենք հայ կաթողիկե եկեղեցիներ, որ երբեք նկատի չեն առնվում, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հովվապետը միայն հայ առաքելական եկեղեցիներով է հետաքրքրված, բայց եթե ասում ենք հայկական եկեղեցի, պիտի անպայման հայ կաթողիկե եկեղեցին էլ նկատի ունենանք»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների հաշվառված լինելուն, ապա Ս. Կարապետյանը նշեց, որ Պոլսո պատրիարքի գլխավորությամբ հաշվառված եղել են 1910-1913 թթ.-ին գործող եկեղեցիները.

«Այսինքն՝ Թուրքիայի կառավարության պատվերով էր, որ Պոլսո պատրիարքը կազմեց գործող եկեղեցիների ցուցակները ու հանձնեց կառավարությանը»։

Անդրադառնալով եկեղեցիների քանակի նվազմանը՝ հուշարձանագետն այդ փաստը համարեց Թուրքիայի քաղաքականության արդյունք.

«Սա պետական ծրագիր է, Թուրքիայի վարած քաղաքականության արդյունք։

1940-ականներից Թուրքիան Արևմտյան Հայաստանում թիրախ դարձրեց պատմական հուշարձանները, այսինքն՝ Ցեղասպանությունից հետո, շատ պարզ է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում էր ձերբազատվել նաև երբեմնի բնիկների ներկայությունը փաստող պատմական հուշարձաններից։ Չնայած՝ շատ տեղերում եկեղեցիները դեռ կանգուն են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում