Եգիպտական բանակն այսօր Սինայում սկսել է հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ ֆունդամենտալ իսլամիստների դեմ: Այս մասին հաղորդում է եգիպտական NileNews հեռուստաընկերությունը:
Գործողություններին մասնակցում են 1500 զինվորականներ և 500 հատուկջոկատայիններ: Ռազմական գործողություններն ընթանում են Ռաֆահ և Արի քաղաքների մոտ: Այս պահին սպանվել է մեկ և ձերբակալվել են 20 իսլամիստներ:
Հիշեցնենք, որ նախօրեին հակաահաբեկչական գործողություններում Եգիպտոսին օգնելու և սահմանը հսկելու առաքելությամբ իսրայելական երկու ռազմանավ էր ուղարկվել եգիպտաիսրայելական սահմանին:









































