Կազմվել է Վենետիկի 68-րդ կինոփառատոնի ամենաբարձր վարկանիշն ունեցող ֆիլմերի ցուցակը: Փառատոնը բացվելու է այսօր` տեղեկացնում է OpenSpace-ը:
Վարկանիշները կազմել են Reuters-ի մասնագետները, ովքեր կարծում են, որ նախորդ փառատոնը բավարար ուշադրության չի արժանացել և հույս ունեն, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ կընթանա:
Առաջին 10 ֆիլմերի վարկանիշային պատկերը հետևյալն է.
1.«Tinker, Tailor, Soldier, Spy»-ռեժիսոր Թոմաս Ալֆրեդսոն
2.«Wuthering Heights»-ռեժիսոր Անդրեա Առնոլդ
3.«The Ides of March»-գլխավոր դերում Ջորջ Քլունի
4.«A Dangerous Method»-ռեժիսոր Դեվիդ Քրոնենբերգ, ֆիլմը հայտնի հոգեբան Կարլ Գուստավ Յունգի և նրա դասախոս` Զիգմունդ Ֆրեյդի մասին է
5.«Killer Joe»-գլխավոր դերում Մեթյու Մաքքոնահի, ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկին
6.«Carnage»-Ռոման Պոլանսկիի վերջին ֆիլմը Ջոդի Ֆոստերի մասնակցությամբ
7.«Ֆաուստ»-ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրով
8.«Թահրիր 2011» ֆիլմը եգիպտական հեղափոխության մասին է, ցուցադրվում է մրցույթից դուրս
9.«La Desintegration»-ֆրանսիացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆոկոնի աշխատանքն է ֆունդամենտալ իսլամի մասին
10.«W.E»` Մադոննայի երկրորդ ֆիլմն է
Վենետիկի կինոփառատոնը կամփոփվի սեպտեմբերի 10-ին:








































