«Նոր Զելանդիայի մամուլի ասոցիացիա» ազգային ինֆորմացիոն գործակալությունը (NZPA) օգոստոսի 31-ին կդադարի գործել 131 տարի անխափան աշխատնաքից հետո: NZPA-ը դարձավ զանգվածային լրատվամիջոցների կոնսոլիդացման վերջին զոհը թվայնացման դարաշրջանում: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Խմբագիր Քևին Նորքվեյը հայտնել է կազմակերպության գործունեության դադարեցման մասին, որը ժամանակին եղել է Նոր Զելանդիայի լրագրողական ձայնը, որին հենց պատկանում էր տեղի և արտասահմանյան լուրերը հայտնելու մենաշնորհը: Սակայն անձնակազմի մի շարք կրճատումներից հետո, որոնք տեղի են ունեցել վերջին 15 տարիների ընթացքում, NZPA-ի փակման վերջնական որոշումը կայացվել է 2011 թ-ի ապրիլին: Այդ ժամանակ ավստրալիական Fairfax group-ին պատկանող ընկերությունը հաշվարկել է, որ նրանք այլևս նորզելանդական ընկերության ծառայությունների կարիքը չունեն:
«Երբ որ ես այնտեղ նոր էի սկսում աշխատել, ազատ տեղեր չկային», – ասել է NZPA-ի վետերաններից մեկը, որն այնտեղ աշխատել էր 14 տարի: Հիմա ընկերության կեսից ավելին դատարկ է: NZPA-ը կազմավորվել է 1880 թ-ին, որն այն ժամանակ ուներ «Մամուլի միասնական ասոցիացիա» անվանումը, իսկ ներկայիս անվանումը ստացել է 1942 թ-ին: Ասոցիացիան իր գագաթնակետին է հասել 20-րդ դարում, երբ Նոր Զելանդիայում թողարկվում էր ավելի քան 70 թերթ, որոնք օգտվում էին գործակալության ծառայություններից, և որոնք իրենց գրասենյակներն ունեին Լոնդոնում, Սիդնեյում, Նյու Յորքում, Վաշինգթոնում և Սինգապուրում:
Վերջին տարիներին Նոր Զելանդիայի թերթերն անցել են մեծամասամբ երկու ընկերությունների սեփականությանը՝ Fairfax և Fairfax APN News and Media:
Այս ոլորտի խոշոր ներկայացուցիչները լուրջ ներդրումներ են կատարել թվային ոլորտում և ավելի անկախ դարձան NZPA-ից, և իրենց լրագրողները սկսեցին ինքնուրույն վաճառել ինֆորմացիան:









































