«Առաջին լրատվական» -ը բացառիկ հարցազրույցներ է իրականացրել Կարսում, զրուցել տնտեսվարողների հետ` պարզելու, թե ինչպես են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մեր զրուցակիցը Արիվ Գյուլջան է, ապրում է Կարսում, աշուղ է՝ ժողովրդական երգիրչ
-Ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հնարավոր բացմանը։
– Մեզ համար կարևոր է, մենք երկար ենք սպասել, որ սահմանները բացվեն, իրար հետ շփվենք, միասին հաց կիսենք, ճանաչենք միմյանց, ուրախ կլինենք, եթե բացվի սահմանը։
-Որպես աշուղ ծանո՞թ եք հայկական մշակույթին, մասնավորապես՝ աշուղական արվեստին։
-Նախկիկնում Ադրեբեջանից և այլ վայրերից եկել են աշուղներ ու մենք ճանաչել ենք, բայց Հայաստանից՝ ոչ, 90-ականներին լինում էին փառատոններ, որոնց աշուղներ էին գալիս նաև Հայաստանից։