Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով այսօր Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական վարչությունից, մամուլում տարածված լուրերը, թե աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ՃՈ պետ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր երեկ՝ ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի առնչությամբ:











































