Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում պետք է գնալ ցավոտ գործողությունների։ Նրա դիտարկմամբ՝ սփյուռքում հսկայական ներուժ կա, որը մինչ այսօր չի գործածվել։
Շահինյանը նկատեց՝ ճգնաժամից նոր հնարավորություններ են ծագում և այլևս գործելու ժամանակն է․ «30 տարվա դատարկ խոսակցությունները շարունակվում են․ ժամանակը չէ՞ խոսել ազգային անվտանգության մասին»,-հարցադրում արեց նա։