Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Ուրախալի է, որ Հայաստանն իզգոյների մեջ չէ, բայց աշխարհը Երևանից այլևս կտրուկ քայլեր է ակնկալում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

 -ՄԱԿ Գլխավոր ասամբլեան նախօրեին քվեների գերիշխող մեծամասնությամբ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս շրջանների ապօրինի անեքսիան: Հայաստանը նորից ձեռնպահ է քվեարկել։ Ինչքանո՞վ է այս մոտեցումն ընկալելի Ուկրաինայում։

 ՄԱԿ-ում երեկվա քվեարկությունը հստակ ցույց տվեց, թե ով որտեղ է։ Ռուսաստանին դատապարտող երկրները առաջադեմ աշխարհից են, որոնք առաջնորդվում են արևմտյան քաղաքակրթության չափանիշներով, չորս երկրները, որոնք աջակցում էին Կրեմլին, դարձան «իզգո»յ, և այն երկրները, որոնք ձեռնպահ էին  կամ չմասնակցեցին քվեարկությանը, դեռևս «իզգոյ» չեն, բայց նաև քաղաքակիրթ աշխարհի մաս էլ չեն։

Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը, ապա, իհարկե, ուրախալի է, որ մեր հայրենիքը իզգոյների մեջ չէ, բայց միևնույն ժամանակ տխրեցնում է, որովհետև Հայաստանը, պատմականորեն լինելով արևմտյան քաղաքակրթության մաս, այսօր գտնվում է երկու աշխարհների միջև, ինչը չափազանց վտանգավոր է հայոց պետականության համար։  Ես բազմիցս կոչ եմ արել Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կողմնորոշվել։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա լավ կլինի, որ Երևանում որոշում կայացնողները հիշեն, որ սա մի երկիր է, որի հետ Հայաստանը կապված է հազարավոր թելերով, Անիի անկումից հետո հայերը ապաստան գտան Ուկրաինայում, մեր հայրենակիցները փախան այստեղ Ցեղասպանություն ժամանակ՝ Օսմանյան կայսրության օրոք, Հայաստանում տեղի ունեցած  երկրաշարժից հետո, Ադրբեջանում հայերի ջարդերից հետո. Ուկրաինան միշտ, առանց ավելորդության, հնարավորության սահմաններում օգնել է հայերին և Հայաստանին և երբեք այն չի ցուցադրել, երբեք քարոզչություն չի արել դրանից, Հայաստանին չի տրամադրել երրորդ երկրների դեմ։

– Եթե նախկինում ձեռնպահ քվեարկություն ընդունվում էր, հիմա, երբ Հայաստանն ինքն ունի տարածքային ամբողջականության խնդիր, արդյոք չպետք է հստակ դեմ դիրքորոշում ունենա, հակառակ դեպքում ի՞նչ կարող է պահանջել աշխարհից։

Իհարկե, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա տարածքային ամբողջականության հարցում, այլապես մյուսների համար դժվար է ընկալել խաղաղության կոչերը։

Սրան զուգահեռ, սկսում ենք տեսնել  Ռուսաստանից հեռանալու  վախվորած, բայց երկար սպասված քայլերը, սակայն այդ քայլերի տեմպերը չեն համապատասխանում աշխարհաքաղաքական փոփոխությունների ռիթմին, ինչն ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։

-Ի՞նչ եք կարծում մեր հստակ դիրքորոշումն այս հարցում կառաջացնի մե՞ծ հակազդեցության Ռուսաստանի կողմից։ Որոնք են հիմնական մտահոգություններն ըստ ձեզ, եթե այդ երկիրը որպես անվտանգության երաշխավոր իր պարտականությունները չի կատարում։

Դարեր շարունակ Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ վտանգ ինչպես այնտեղ միամտաբար տուն գտած հայերի, այնպես էլ հայկական պետության համար։ Իսկ այն, ինչ նրանք սովորաբար անում են վտանգի հետ, դա պարզապես չեզոքացնելն է։ Եթե ​​անընդհատ վախենում ես, որ Ռուսաստանը գազը կանջատի, կանջատի, եթե վախենաս էլեկտրաէներգիայի ոլորտում դիվերսիաներից, սաբոտաժ կանի, եթե վախենում ես, որ հացահատիկի մատակարարումը կխանգարեն, կանեն։ Եթե ​​դուք վախենում եք, որ նրանք կվնասեն Ռուսաստանի հայերին, նրանք կվնասեն, մանավանդ որ մենք չենք մոռացել 2020 թվականի ամռանը հայերի դեմ զանգվածային վայրագությունները։

Քաջածանոթ լինելով բոլոր մարտահրավերներին՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար, ինչը, ցավոք, հիմա չենք տեսնում։ Ինչպես վերևում նշեցի, ձեռնարկվող քայլերի տեմպերը չեն համապատասխանում աշխարհաքաղաքական փոփոխությունների ռիթմին։

Ես և իմ ընկերները, գտնվելով Հայաստանից դուրս, անում ենք ամեն ինչ, որպեսզի օգտակար լինենք հայկական պետությանը, հրապարակային ելույթներում և հարցազրույցներում մատնանշում ենք անհրաժեշտ քաղաքական և տնտեսական քայլերը, կուզենայի, որ Երևանն ավելի հաճախ լսեր այդ մտքերը։

Ի վերջո, ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին դեռ ամռանը, եթե Երևանը ժամանակին լսեր մեր խորհուրդները, գուցե շատ անախորժություններից կխուսափեր։

Դե, քանի որ թեման սփյուռքի մասին է, ասեմ, որ Հայաստանում սփյուռքի հետ աշխատանքը կաթվածահար է։ Ես հասկանում եմ, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, բայց հավատացեք, որ ոլորտի պատասխանատուների սուբյեկտիվ պատճառներն ու անվճռականությունը շատ ավելի մեծ տեղ ունի, քան օբյեկտիվ պատճառները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում