Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Կույր, թե «հեռատես» վիճակահանություն. հայ-թուրքական խաղի նոր հաշիվը

13 տարի առաջ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ֆուտբոլային դիվանագիտության արդյունքն էին, սակայն՝ «ապարդյուն» արդյունքը՞: Արձանագրությունները տարիներ շարունակ փոշոտվեցին Հայաստանի և Թուրքիայի «գզրոցներում», գլխավորապես թուրքական կողմի պատճառով: Անկարան հրաժարվեց վավերացնել արձանագրությունները, քանի որ առաջ էր քաշում արցախյան նախապայմանը:

Ի վերջո, 2018 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը չեղարկում է իր ստորագրությունը դրանց տակ, նշելով, որ նոր իրավիճակ է և նոր իրավիճակում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Եթե 2018 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը խոսում էր նոր իրավիճակի մասին, ապա ի՞նչ ասել արդեն 44-օօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը այսօր հայտարարում է, որ հայ-թուրքական բանակցվող փաստաթուղթը անհամեմատ ավելի վատն է, քան այն, ինչ բանակցել էր ինքը: Ավելին, Սերժ Սարգսյանը համարում է, որ «վիրավորական» է ներկայիս բանակցվող փաստաթուղթը իր բանակցածի հետ համեմատելը: Մինչդեռ, ներկայումս հայտնի չէ բանակցվող որևէ փաստաթղթի մասին:

44-օրյա պատերազմից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների չորս հանդիպում, որի ընթացքում չի ակնարկվել որևէ փաստաթղթի մասին: Այդպիսի որևէ ակնարկ բացակայել է նաև Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը: Ավելին, Էրդողանն այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորումից:

Այդուհանդերձ, Երևանն ու Անկարան քննարկու՞մ են որևէ փաստաթուղթ կամ նախագիծ՝ հայ-ադրբեջանական կարգավորման քննարկումներին զուգահեռ: Պրահայում տեղի ունեցավ նաև քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում, որից հետո հայտնի դարձավ, որ առաջիկայում կլինի արտգործնախարարների նոր հանդիպում, որտեղ թեման կլինի խաղաղության պայմանագրի բովանդակությունը: Այդ ամենի ֆոնին, հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից գործնականում ուղիղ 13 տարի անց պարզվեց, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականները հայտնվել են ընտրական նույն ենթախմբում և 2023 թվականին կմրցեն միմյանց հետ, ինչպես 2008 թվականի սեպտեմբերին: Հենց սեպտեմբերյան այդ խաղը միասին դիտելու համար Թուրքիայի նախագահ Գյուլին հղած Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը: Շատերը Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքը գնահատում են ֆուտբոլային դիվանագիտություն-2-ի մեկնարկ, թեև գործնականում հայ-թուրքական շփումների և գործընթացի մեկնարկը ըստ էության տրվել է 2022-ի հունվարին՝ Մոսկվայում, հատուկ բանագնացների առաջին հանդիպումով: Այդ իմաստով, տվյալ պարագայում հարցն այն է թերևս, թե ի՞նչ հաշվով է ավարտվելու այդ գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում