Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից՝ քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:
Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Թե ինչ է պատահում հետո՝ «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են կնոջ հարազատները՝ Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը:
«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է առողջապահության նախարարի պարզաբանումները:










































