Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Միջազգային մոնիտորինգ լինելու՛ է․ Կոնսենսուս կա

Արդյո՞ք Ֆրանսիայի կողմից առաջարկված դիտորդական առաքելությունը կհասնի Հայաստան։ Չէ՞ որ դեռևս որևէ նորություն չկա։ Բացի դա, ռուսական կողմն այս պահին անում է ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացու ոտքը հայի հողին չկպնի։ Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ֆրանսիայից Հայաստան աշխատանքային խումբ ուղարկելու որոշման մասին պաշտոնապես հայտնի դարձավ բոլորովին վերջերս, երբ Փաշինյանը հասավ Ելիսեյան պալատ ու Մակրոնի հետ համատեղ ասուլիսում պարզվեց, որ նպատակ կա միջազգային մեխանիզմներ գործարկել ՀՀ-ԱՀ սահմանագծին։ Այս մասին հստակ խոսեց Փաշինյանը՝ համատեղ ասուլիսի ժամանակ։ Այս հանդիպումից անմիջապես հետո Ֆրանսիա գործուղվեց ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը, որը հանդիպեց Ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ։ Այդ հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լը Քրոնյուն գրառում կատարեց, որտեղ ասվում էր, որ կողմերը քննարկել են իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր: Սակայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վերջում հավելել էր, որ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ պատրաստվում է շուտափույթ պատվիրակություն ուղարկել Հայաստան ՝ գնահատելու իրավիճակը: Եվ փաստորեն, ֆրանսիական պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից արված հայտարարությունն արդեն հաստատում է, որ խումբը ժամանելու է։ Այնուհետև՝ ավելի ուշ, Փաշինյանի բացեց չակերտներ։ Նրա խոսքով, դիտորդական առաքելության տեղակայման առաջարկի մասին խոսելիս ՝ Հայաստանը նկատի ունի մշտական կամ երկարաժամկետ դիտորդական առաքելության մեխանիզմ, որի կարևորագույն նպատակներից մեկն իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից կբխեն գործողություններ:

Իսկ արդեն երեկ տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի կողմից ևս հնչել է կարծիք, որ նման մեխանիզմի ներդրումը արդյունավետ կլինի։ Զրույցի ընթացքում մասնավորապես ասվել է, որ նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը։

Ասել է, թե արևմուտքում, մասնավորապես Վաշինգտոնում ու Փարիզում արդեն իսկ կա կոնսենսուս, որ դիտորդական առաքելությունը պիտի գործուղվի։ Այլ հարց է, թե ինչպես են դրան վերաբերվելու մեր դաշնակիցներն ու թշնամիները։ Թեպետ ինչ տարբերություն, չէ՞ որ այդ դիտորդները տեղակայվելու են հայկական կողմում ու կարիք չի լինելու թույլտվություններ խնդրել ադրբեջանից՝ նույն առաքելությունը հակառակ կողմում տեղակայելու համար։ Սա բացառապես հայկական նախաձեռնություն է ու նպատակն էլ հայկական կողմի անվտանգության ապահովումն է, քանի որ ՀԱՊԿ-ը, որն ինքնին պարտավորված էր ստանձնել այս գործառույթը, պարզապես «թռավ» մարտի դաշտից՝ վերջում ինչ-որ անատամ ու աննպատակ առաջարկներ ներկայացնելով։ Ի դեպ այս թեմային անդրադարձել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը։ Ինքը, պատասխանելով հարցին, թե վերջն ի՞նչ արդյունքների հասավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Հայաստան ժամանելով, ասել է․ «Ինչպես ինձ հայտնի է, Զասը ՀՀ վարչապետին զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում։ Վերջում էլ ՌԴ դեսպանը ավելացրել է, թե անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից ու Հայաստանից:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ավելին է, քան սպեկուլյացիան», – Կոպիրկինից մեջբերման ավարտ։ Մինչդեռ հայկական կողմի համառ ջանքերի շնորհիվ Մոսկվայում կարծես կամաց-կամաց ուշքի են գալիս։

Երբ Երևանը սկսեց ակտիվ խոսել միջազգային դիվանագիտական առաքելության՝ Հայաստան հրավիրելու մասին՝ հանկարծ հանդես եկավ ՌԴ ԱԳն նախարար Լավրովն ու ասաց, թե այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանն աջակցելու համար, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի զատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը։ Ասել է, թե Մոսկվան ցանկություն չունի, որ Հարավային Կովկաս ոտք դնեն որևէ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի պատվիրակներ։ Ստացվում է, որ Ռուսաստանն ինքը չի ցանկանում իրականացնել իր պարտավորությունները, մի բան էլ դեմ է գնում այլոց ներկայությանը։ Այդ ինչո՞ւ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստան ժամանեն Ֆրանսիացիները, կամ միջազգային որևէ այլ կոնտինգենտ։

Հավանակա՞ն է, որ այդ կոնտինգենտի տեղակայման դեպքում այլևս հնարավոր չլինի ամբողջ աշխարհին խաբել, թե հայկական կողմն է մշտապես սադրում սահմանին։

Հավանակա՞ն է, որ միջազգային մեխանիզմների ներդրմամբ Ալիևն ու Պուտինն այլևս չկարողանան պայմանավորված ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ ու պարտադրել հանձնել տարածքներ, միջանցքներ, դառնալ միութենական պետություն, նոր գերիներ վերցնել, ոչնչացնել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածնքները և այլն։ Հավանակա՞ն է, որ միջազգային կոնտինգենտի ժամանմամբ Մոսկվան ու Բաքուն այլևս կորցնեն Երևանին ռազմական ճնշման ենթարկելու բոլոր լծակները։ Իհարկե հավանական է։ Գուցե ավելին, հենց սա է ճշմարտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում