Thursday, 16 05 2024
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ

Հայաստանի առաջ «միութենական պետության» դիրքը

Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է այն, ինչ մոտավորապես Ուկրաինայից, «հավաստի աղբյուրի» «խորագրի» ներքո սկսած հրապարակումների շարքը շարունակում է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականը, ներկայացնելով հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտության շուրջ քաղաքական կամ «աշխարհաքաղաքական» խոհանոցը: Ըստ նոր հրապարակման, որը Ռուսաստանի «ուզածի մասին է, Հայաստանից ակնկալվում է «միութենական պետություն»: Դրան արդեն իսկ արձագանքել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ասելով, թե դա «հերթական անհեթեթությունն» է: Իհարկե տարօրյնակ կլիներ կարծել, թե Պեկովը, այն էլ այս աշխարհաքաղաքական պահին պետք է խոստովաներ այդպիսի ցանկության կամ ռազմավարության առկայությունը: Այդուհանդերձ, իրավիճակն ունի իհարկե զգայականից և հուզականից դուրս դիտարկման կարիք:

Այն, որ Ռուսաստանն ունի ռազմավարական այդօրինակ տեսալական, ամենևին նորություն չէ: Ավելին, այդ հանգամանքը դիտարկելի է վաղուց: Հարցն այն է, թե դա ներկայումս ինչ դիրքով է Հայաստանի առաջ, ինչ մակարդակով է արվում այդ հարցադրումը, որքանով է այն հայ-ռուսական ընթացիկ օրակարգի մաս: Օրինակ, այստեղ արժե ուշադրության արժանացնել հատկանշական մի դետալ, նշանային ֆիգուրի վարքագծի առումով: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ, այսպես ասած, հիմնական քաղաքական դաշտի խաղացողներից միակն էր, որը իրեն ուղղված հարցին բաց տեքստով արձագանքել է, որ իրավիճակից կախված քննարկելի է «միութենական պետության» հարցը, օրերս իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այդ հարցն այժմ ակտուալ չէ: Դրան օրեր անց հաջորդում է հրապարակումը, որի «հավաստի աղբյուրը» թերևս փաստացի Հայաստանի կառավարությունն է, քաղաքական իշխանությունը, որը ակտուալացնում է հարցը: Ստացվում է, որ այդ օրակարգի գլխավոր ապոլոգետ դիտվող Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այն այսօր օրակարգում չէ, իսկ ահա իշխանությունը՝ հարցը բերում է օրակարգ, որպես Հայաստանի առաջ կանգնած մարտահրավեր, կամ նվազագույնը մատուցում իբրև այդպիսին:

Դա ևս էական է, որովհետև իրապես կանգնած մարտահրավերը ենթադրում է մի արձագանք և քաղաքականություն, ու նաև հանրային վարքագիծ, իսկ հարցն այդպիսին ներկայացնելը՝ ենթադրում է արդեն այլ տրամաբանություն: Որովհետև, ներկայումս ոչ ակտուալ հարցը այդպիսին ներկայացնելը գործնականում կարող է լինել ընդամենն ավելի ակտուալ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու, կամ՝ ավելի ակտուալ հարցերի հանդեպ հանրային վերաբերմունքի «պրիզման», ընկալումների ելակետերը փոխելու, դրանք կառավարելու, միաժամանակ նաև արտաքին քաղաքականության մի շարք քայլեր «դուրս գրելու» միջոց: Ինչպես բազմիցս նշել եմ, այն, որ այդ ամենի հետևանքը կդրվի Ռուսաստանի ուսին՝ որպես Հայաստանի հանդեպ գործած նոր հանցանքի կամ «դավաճանության» պատասխանատվություն, որևէ կերպ չի կարող հանրային ու պետական առողջության և հեռանկարի տեսանկյունից լինել մխիթարական: Եթե իրավիճակը դիտարկենք իրական քաղաքական գործընթացի ռեժիմում, ապա որքանո՞վ է Ռուսաստանը ներկայումս կենսունակ Հայաստանի առաջ այդպիսի խնդիր դնելու հարցում:

Այն, որ Մոսկվան կենսունակ չէ ռեգիոնալ ռազմա-քաղաքական գլխավոր մոոդերատորի իր դերը կատարելու հարցում, կասկածից վեր է: Ընդ որում՝ այդ առնչությամբ ինքս Հայաստանում գրել և խոսել եմ, հնարավոր հետևանքների մասին զգուշացրել եմ դեռևս այն ժամանակ, երբ թեման Հայաստանում դիտարկվում էր իբրև «մարգինալություն»: Միևնույն ժամանակ, սակայն, «միութենական պետության» պատասխանատվություն վերցնելը պահանջոում է էլ ավելի մեծ ծավալի ուժ և կենսունակություն: Ունա՞կ է Մոսկվան դնել այդպիսի նպատակներ այսօր, երբ չափազանց մեծ խնդիրների է բախվում ուկրաինական ուղղությամբ, և այդ խնդիրների համատեքստում էլ զգում թե Ադրբեջանի, թե դրա մեծ եղբոր՝ Թուրքիայի, թե նաև Իրանի աջակցության կարիքը: Մինչդեռ, «միութենական պետությունը» նշանակելու է հարաբերության որոշակի և սկզբունքորեն նոր ռեժիմ այդ եռյակի հետ: Պատրա՞ստ է Ռուսաստանը դրան: Այդ հարցըը համենայն դեպս ներկայումս «կախված է օդում», հետևաբար վերստին վերադառնում ենք հարցի, թե որքանով է ներկայումս արդիական բարձրացվող օրակարգային հարցը, և որքանով է այն պարզապես ներքաղաքական մանևրի հաշվարկ: Այն, որ հարցը էքզիստենցիալ առումով Հայաստանի մարտահրավերների շարքում է, չկա կասկած: Սակայն, դրա ընթացիկ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ռեժիմների ստույգ գնահատումը չափազանց կարևոր է մարտահրավերին հակազդելու քաղաքականության կազմակերպման և Հայաստանի հասարակական-քաղաքական, պետական օրգանիզմի անելիքների ծրագրման և համակարգման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում