Friday, 07 06 2024
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է

Պայմանագիր կկնքվի՞․ Հարվածներ ներսից ու դրսից

Խաղաղության պայմանագիր կնքվելու է։ Սա անխուսափելի է, բայց ե՞րբ, ի՞նչ պայմաններով, ո՞ւմ թելադրանքով, համաձայնությա՞մբ ու պարտադրանքով, դեռևս պարզ չէ։ Երևի կարիք կա այդ պայմանագրի կնքումն ուղղակի կապել ուկրաինական դեպքերի ու ռուսական դիրքերի հետ։ Վերջապես, դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունենալու ուկրաինական ճակատում, մինչ ուր է Պուտինը գնալու, ինչ տեսակ արհավիրքներ են սպասվում աշխարհին, հետևապես, այո՛, Հայաստանին պետք է համբերատար ժամանակ ձգել ու սպասել ավելի բարենպաստ իրավիճակի, ոչ թե շտապել ու ստիպված լինել զիջել առավելագույնը։

Այս է պատճառը նաև, որ հայկական կողմը մի մայրաքաղաքից մյուսն է թռնում, մի կենտրոնից մյուսն է տեղափոխվում՝ բոլորին համոզելու կամ խնդրելու՝ Բաքվին սեղանի շուրջ նստացնելու համար։ Հայտնի է, չէ՞, եթե Բաքուն չի ցանկանում նստել բանակցությունների, ապա զենքերն է մաքրում հերթական հարձակումը կազմակերպելու համար։ Մի այսպիսի կոնտեքստում էլ կարիք կա դիտարկել Միրզոյան-Բայրամով ու Գրիգորյան-Հաջիև հանդիպումները։

Միրզոյան-Բայրամով հանդիպումը հայտնվեց վտանգի տակ, երբ ադրբեջանական կողմը պատերազմ հրահրեց ՀՀ ինքնիշխան տարածքում ու հայտարարեց, թե հայկական կողմն էր մեղավոր։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո պաշտոնական Բաքուն հայտնեց, թե այս՝ իբրև հայկական սադրանքից հետո խոսելու բան չունի հայկական կողմի հետ՝ խոշոր հաշվով բոյկոտելով ամեն տեսակ դիվանագիտական շփում։ Սրա նպատակը մեկն էր՝ շարունակել սադրանքներն ու ավելի լարել իրավիճակը, ճնշել Երևանին քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հարթություններում՝ ստանալու բաղձալի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» սեփական խմբագրությամբ փաստաթղթի տակ հայկական ստորագրությունը։ Հիշեցնեմ, որ մինչև Միրզոյան-Բայրամով հանդիպումն արդեն հայտնի էր, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պիտի հանդիպեին՝ քննարկելու այդ փաստաթղթի բովանդակությունը՝ անելու համար առաջին քայլերը։ Ադրբեջանի բոյկոտը չհաջողվեց։ Արևմուտքի ճնշման տակ Բայրամովը եկավ Ժնև ու նստեց Միրզոյանի դիմացը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորն այն է, որ Միրզոյանը նշել է նաև սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին։ Այս տեսակ զարգացումներից Բաքվում խրտնում են, քանի որ եթե հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում տեղակայվեն միջազգային դիտորդներ, ապա Բաքուն Մոսկվայի հետ գրկախառնված՝ կկորցնեն Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշումների միջոցով ցանկալիին հասնելու սովորական գործելաոճը կիրառելուս։ Այդ դեպքում դիտորդություն իրականացնող առաքելություններն ամեն տեսակ ռազմական ագրեսիայի ժամանակ հստակորեն կֆիքսեն, որ հենց Բաքուն է մեկնարկում գործողությունները, իսկ նման իրավիճակուն Բաքուն կորցնելու է ամեն ինչ Հայաստանի վրա բարդելու հնարավորությունից ու զրկվելու է անպատիժ մնալու վայելքից։

Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ, ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին, որոնք պետք է հստակ գնահատականի արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Այս թեման հայկական դիվանագիտությունն առավել ակտիվ է օգտագործում, քանի որ այն թրդենային է ուկրաինական պատերազմի կոնտեքստում։ Ի դեպ, հայկական կողմն այս պահին սեղմում է հենց այն կոճակներին, որոնք գործուն են ուկրաինական կոնտեքստում։ Օրինակ՝ թարմ են հիշողությունները ուկրաինական Բուչա բնակավայրում տեղի ունեցածից, որոնք միջազգային հանրությունը գնահատեց որպես բացահայտ հանցագործություն ու անգամ ցեղասպանություն։ Ակտիվ են շարունակում մնալ զրույցները Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության ու միջազգային երաշխիքների մասին, որոնց կոնտեքստում հայկական խնդիրները ևս կարող են դիտարկվել։ Տպավորություն է, որ այս պահին հայկական դիվանագիտությունը փորձում է նույնականացնել Ուկրաինայի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրության համար առավել ընկալելի լինելու համար։ Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առավել ուշագրավ դրվագը, որը քննարկման ճչացող առարկա է նաև ներհայաստանյան դաշտում, խաղաղության պայմանագիրն է։ Մեր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Հստակ է, որ հայկական դիվանագիտական խոսույթից վերացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզը։ Խոսքն արդեն գնում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման մասին։ Սա հստակ հետընթաց է, քանի որ 1994-ի հրադադարից ի վեր հայկական կողմը մշտապես խոսել է ինքնորոշման մասին։ Դրա հիմքով էլ հետագայում Արցախը պիտի անկախանար, իսկ կատարյալ ելքով՝ դառնար ՀՀ մաս։ Բայց այժմ այս թեզը կարծես ջնջված է ու ուշադրության կենտրոնում է խաղաղության պայմանագիրը, որի շուրջ կողմերն այդպես էլ առարկայական արդյունքների չեն հասել, քանի որ նման արձանագրում մեր հաղորդագրության մեջ չկա։ Փոխարենը նշվում է, որ մտքեր են փոխանակվել Բաքվի ու Ստեփանակերտի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ դժվար է ընկալել, այս ճանապարհով հայկական դիվանագիտությունը փորձում է կրկին խաղի մե՞ջ մտցնել Ստեփանակերտին ու դարձնել այն բանակցող կողմ, թե՞ ազդակ է տալիս Բաքվին, որ Երևանը վաղ թե ուշ խուսափելու է խոսել նաև Ստեփանակերտի անունից ու Բաքուն ինքը պիտի լեզու գտնի Ստեփանակերտի հետ։ Ամեն դեպքում, ինչ-ինչ մակարդակներում Արցախն արդեն շփումներ ունի Ադրբեջանի հետ, այն է ջրամատակարարումը, դրանց ուղիների անվտանգությունը, ռեսուրսների փոխշահավետ օգտագործումը և այլն։ Ինչո՞ւ է Երևանը գնում նման ճանապարհով, քանի որ Արցախում ունեցած պահանջներից զատ Արդբեջանը նաև Հայաստանի նկատմամբ հստակ պահանջներ ունի, որոնցից մեկն էլ Ադրբեջանական տարբերակով հաղոդուղիների բացումն է, այն է՝ ՀՀ սուվերեն տարածք հաշվին։ Միրզոյան-Բայրամով այս հանդիպաման հաղորդագրության մեջ ասվում է, թե դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Լավ է, որ կա երկուստեք ըմբռնում մի սեղանի շուրջ, որտեղ ներկա է նաև Եվրոպացի պաշտոնյա, բայց մեզ համար նորություն չէ, որ այս պահին ստանձնած համաձայնությունը Բաքուն կարող է չեղարկել արդեն հաջորդ պահին, ինչպես դա արել է բանակցային ողջ գործընթացի ժամանակ։ Հետևապես՝ հավատալ Բաքվի կառուցողական դիրքորոշումներին առնվազն միամտություն է։

Թե՞ ինչ տեսակ քննարկում է ծավալվել Ժնևում՝ գիտեն միայն ներկաները։ Մեզ մնում է հենվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա ու վերլուծել եղելությունն առակա տեղեկությունների հաշվին։ Սակայն նման մեկբանությունները միշ չի, որ թեթևացնում են իրավիճակը։ Որոշ դեպքերում՝ ավելի են ծանրացնում։ Օրինակ՝ հենց այս խնդիրների համատեքստում է, որ նախկին նախագահները հանդիպեցին Վեհարանում, ապա առանձին-առանձին ասուլիսներ ու հարցազրույցներ տվեցին, ռելիզներ տարածեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանն առհասարակ «Առաջին ալիքի» եթերում եկավ գուժելու, որ սա կապիտուլյացիա է ու ավելի լավ է ստորագրել վատագույն տարբերակներից լավագույնը, քանի դեռ ուշ չէ։ Քոչարյանն էլ իր հերթին եկավ ու ասաց, թե մերժում է և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Փաշինյանի մոտեցում։ Համ մերժեց, համ էլ կոչ արեց ԿՈՆՍՈԼԻՑԱՎԵԼ, բայց թե ի՞նչ տեսակ լուծման շուրջ, երևի միայն ինքը գիտի՝ մարդ, ով իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է սեփական կարիերան։

Այս երկու նախագահները, ըստ էության, հայտարարեցին, թե չգիտեն, թե ինչ է բանակցում Փաշինյանն ու ինչ են ուզում ազիկները։ Հետևապես՝ քանի դեռ չունեն տեղեկություններ, չեն կարող իրական գնահատական տալ։ Պատասխանը սպասեցնել չտվեց։

Եվ ահա, արդեն այսօր, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակում տեղադրվեց, որտեղ, կայքի ձևակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Դրանում հստակ առանձնացված են մի քանի կետեր, որոնք ներկայացնելու են Բաքվի պահանջները Երևանին։

Առաջինով, ըստ թերթի հավաստի աղբյուրների, ԼՂ պաշտպանության բանակի լուծարումն է։ Ապա ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ, նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Երրորդ պահանջը, ստ այդ հավաստի աղբյուրի՝ միջանցքն է Հայաստանի տարածքով: Չորրորդ կետով Բաքուն, ըստ այդ շատ հավաստի աղբյուրի, պահանջում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել 1919, 1920 թվականի քարտեզներով։ Եվ վերջին կետով Բաքուն, ըստ թերթի հավաստի աղբյուրի՝ պահանջում է անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում: Այս բոլոր կետերն էլ հույժ վտանգավոր են մեզ համար։ Սակայն, անկեղծ լինենք, շատ մոտ են իրականությանը, եթե առհասարակ իրականություն չեն՝ հաշվի առնելով «Հայկական ժամանակ»-ի ու Նիկոլ Փաշինյանի փոխկապակցվածությունը։

Արցախն առանց բանակի, աղետալի է։ Սա անընդունելի է ոչ միայն մեզ համար՝ ելնելով մեր հայրենակիցների անվտանգության պահանջից, այլև ռուսների համար, քանի որ հարկ եղած դեպքում ռուսների շահերի համար պիտի մեռնեն հայերը։ Հետո կարգավիճակի հարցն է, որով Ադրբեջանը չի դիտարկում և որևէ ինքնավարություն Արցախի համար։ Հետևապես, համաձայնելով մենք վերջնականապես կփակենք Արցախի էջը։ Երրորդ կետով միջանցքն է, որն օրակարգ է եկել մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չի դարձել իրականություն։ Այս կետն իրական աղետ է արդեն հենց ՀՀ համար, քանի որ նման սուվերեն միջանցքի տրամադրմամբ կարող ենք մոռանալ մեր պետականության մասին։ Եվս մի կետ վերաբերում է դեմարկացիային ու դելիմիտացիային, որը Ադրբեջանը նպատակադրվել է իրականացնել 1919-20 թականների քարտեզներով, որոնցից մենք չունենք ոչ մի տեղեկություն։ Գուցե դա այն քարտեզներն են, որտեղ Հայաստանը ընդամենը տասը հազար քառակուսի կիլոմետր տարա՞ծք ունի։ Չէ՞ որ դա Ալիևի «թաց երազների» քարտեզն է։ Մենք բազմիցս ենք քննարկել ադրբեջանական քարտեզների ապսուրդային լինելը, սակայն այդ քննարկումներից Ադրբեջանի ախորժակը բնավ էլ չի պակասել։ Ինչևէ․․․

Գալով եզրահանգման՝ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի փոխանցած տեղեկություններով կարծես իշխանությունները պատասխանում են առաջին ու երկրորդ նախագահների՝ տեղեկություններ չունենալու ու դրանց անբավարարության հիմքով՝ լուծումներ չառաջարկելու պատճառաբանություններին։ Փաշինյանը կարծես ասում է․ եթե չունեք տեղեկություններ՝ խնդրեմ, տալիս եմ, նստեք, քննարկեք ու լուծումներ առաջարկեք։ Եթե չունեք լուծումներ, ապա էլ ինչ իմաստ կա ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԵԼՈՒ։ Կոնսոլիդացվեք, որ ի՞նչ անեք։

Այսպես, վերջապես կարելի է ենթադրել, որ հայկական կողմից Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի հավելումները, որտեղ արծարծվում էր նաև Հելսինկյան եզրափակիչ ակտը, զրոյացվել են Բաքվի կողմից, ու Ալիևը ցանկանում է խաղաղությունը քննարկել բացառապես իր դիտակետից, իր ցանկությունների տիրույթում։ Այլ հարց է, արդյո՞ք Ռուսաստանը, որն ամեն կերպ փորձում է չեղարկել պայմանագրի ստորագրում, կամ Վաշինգտոնը, որն ամեն կերպ փորձում է հասնել ստորագրության, ի՞նչ նպատակներ են հետապնդում՝ առանձին-առանձին։ Վերջապես, մեկ կամ մյուս կենտրոնում կայացված որոշումը կարող է անկյունաքարային դառնալ հենց Հայաստանի համար։ Եվ գուցե ժամանակն է ընտրել, թե ո՞ր բևեռն է առաջարկում մեզ համար ամենաընդունելի լուծումն ու շարունակել աշխատել հենց այդ կենտրոնի հետ։ Իսկ դրա համար պետք է համարձակություն, որն այս պահին բացահայտ բացակայում է․․․ցավոք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում