«Երկիր»-ը գրում է, որ իշխանական աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ վերնախավի ներրկայացուցիչները խիստ նկատողություն և նախազգուշացում են ստացել՝ մամուլի ասուլիսներում և հարցազրույցներում «շատ խոսելու» համար։
«Նախազգուշացումը հատկապես արդիական է դարձել ՀԱԿ-իշխանություն երկխոսության և դրա առկախման ֆոնին, երբ որոշ հանրապետականներ, անկախ իրենց կամքից, մի քիչ ավելին են ասել, քան պետք էր։ Թերևս հենց դրանով է բացատրվում լրագրողների հետ շփումներում աչքի ընկնող ՀՀԿ-ականների՝ վերջին շրջանում որդեգրած խիստ զգուշավոր կեցվածքն ու ասուլիսներում հնչող «լղոզված պատասխանները»,- գրում է թերթը և հավելում.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետո օրերս նման խիստ նկատողության է արժանացել նաև ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, երբ ասուլիսներից մեկում լրագրողները նրա բերանից բառացիորեն աքցանով հանեցին բառեր ու արտահայտություններ, որոնք նա հակված չէր բարձրաձայնելու»։








































