«Զենք ձեռք բերելու խոչընդոտների ռիսկ միշտ կա, նախապես պետք է այլընտրանքներ մշակես»,«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գիտուժ»-ի անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե այսպես շարունակվի՝ երկու տարի հետո նորից ասելու ենք, մեզ զենք չեն տալիս։ Նա ընդգծեց, որ չկա պետական պատվեև և ՊՆ-ն չի ձևակերպում իրեն ինչ է պետք։
Մեր զրուցակիցը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ վերջերս 4 ԲՏԱ նախարար է փոխվել, սակայն այդ փոփոխությունից հետո գործերը չեն փոխանցվել և ամեն նախարարի գալուց հետո զրոյից են սկսել։