Friday, 07 06 2024
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

Քառակողմ հանդիպում․ Փաշինյանը, Էրդողանը, Մակրոնն ու Ալիեվը՝ մի սեղանի շուրջ

Այսօր Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նման բարձր մակարդակի հանդիպման հավանականությունն արդեն իսկ խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում աննշան առաջընթացի մասին:

Արդյո՞ք նման հանդիպման կազմակերպումը կամ դրա մտահղացումը ծագել է հենց փարիզյան հանդիպման ժամանակ։ Տպավորություն է, որ Փարիզն արել է առավելագույնը՝ հավասարեցնելու Հայաստանի շանսերն այս հանդիպման ժամանակ։ Մի կողմից Հայաստանն է, որը պարտվել է վերջին պատերազմում ու օգնության կարիք ունի, մյուս կողմից Ադրբեջանը, որը հաղթանակ է տոնել իր ավագ բարեկամ Թուրքիայի աջակցությամբ, և Ֆրանսիան, որ գալիս է սեղանի շուրջ՝ մեղմելու ճնշումները Հայաստանի նկատմամբ ու գուցե նաև ավելի ամուր դիրքեր ապահովելու համար։ Արդյո՞ք Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ Մակրոնը դառնալու է զսպող կողմ, թե Փարիզը չունի նման պոտենցյալ։ Վերջապես, 2008 թվականի Սարգսյան-Գյուլ հանդիպումից հետո որևէ հանդիպում նման մակարդակով տեղի չի ունեցել։ Եթե այդ տարիներ Հայաստանի դիրքերն անհամեմատ ավելի ամուր էին, ապա հիմա դրան ահագին խարխուլ են, հետևապես մեզ իրոք ամուր թիկունք է անհրաժեշտ։ Արդյոք Փարիզը կարող է դառնալ նման թիկունք։ Փաստ է, որ այդպիսի դեր ստանձնել Մոսկվան չկարողացավ կամ չցանկացավ։ Ինչ սպասել հիմա. պարզ կդառնա այսօր։

Փաստ է նաև, որ ադրբեջանական վերջին ագրեսիվ գործողություններից հետո, ըստ էության, դադարել էին նաև ամեն տեսակ բանակցությունները Ռուբեն-Ռուբինյան-Սերդար Քըլըչ մակարդակում։ Մի քանի հանդիպումներից հետո կարծես փակուղային իրավիճակ էր ստեղծվել։ Թեպետ դրանից առաջ հայտարարվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների համար։ Կային տեղեկություններ, թե թուրքական կողմն արդեն ականազերծման աշխատանքներ է սկսել սահմանային հատվածներում։ Շոշափվում էր նաև հնարավորությունը կողմերի հանդիպումները կազմակերպել Անկարայում կամ Երևանում։ Սակայն Բաքուն կարծես այս դեպքում ևս իր գործն արդեն արեց ու լարվածություն հրահրելով սահմանին՝ անդադար պատերազմական գործողություններ կազմակերպելով՝ խոշոր հաշվով վիժեցրեց բանակցային գործընթացը։ Վերջապես, սա հստակ ռիսկեր է պարունակում նաև Բաքվի համար։ Եթե Անկարան ու Երևանը դիվանագիտական լեզու գտնեն, ապա հնարավոր կլինի որոշակիորեն նվազեցնել Անկարայից եկող վտանգները։ Հետևապես նաև թուրքական աջակցությունը Ադրբեջանին ռազմական ուղղությամբ կնվազի։ Դժվար է, իհարկե, սրան հավատալ, սակայն այս տրամաբանությամբ էր շարժվում նաև Սերժ Սարգսյանը՝ նախաձեռնելով ֆուտբոլային դիվանագիտությունը, որն ի դեպ Հայաստանում վիժեցվեց արդեն դաշնակցության կողմից։ Կային դրա համար խորքային պատճառներ, բայց ոչ թե հայրենասիրական, այլ բացառապես ներքաղաքական ու արտաքին քաղաքական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում