Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Սաակաշվիլին սարսափում է այն մտքից, որ պատմությունն իրեն կդատապարտի օկուպացված տարածքների վերջնական կորստյան համար. WikiLeaks

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է պատմության հանդեպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տածած վախին։ Նշվում է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կազմել է մի մեծ վերլուծական փաստաթուղթ, որը նվիրված է եղել Վրաստանում տիրող իրավիճակին և նրա զարգացման հեռանկարին։ «04 TBILISI 000203» ծածկագիրը Բասը Վաշինգթոն է ուղարկել 2010 թվականի փետրվարի 17-ին։

Մոտ 1.5 տարի առաջ ուղարկված այդ հաղորդագրությունում նշված է. «Ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը ներկայումս ավելի հանգիստ ու հավասարակշիռ վիճակում է, սակայն այդ բոլոր բարելավումները հավերժ չեն կարող տևել։ Երկրի ներսում սխալ հաշվարկներն ու սադրանքները կարող են նոր ճգնաժամ հրահրել։

Եվ թեև Սաակաշվիլին քաղաքական առումով այժմ ավելի ուժեղ է (տնտեսական վիճակն ավելի կայուն է և չկա ակնհայտ մրցակից), կարող է պարադոքսալ հնչել, բայց նա իրեն վստահ չի զգում իր պաշտպանվածության հարցում։ Նրան սարսափեցնում է այն, որ պատմությունն իրեն կդատապարտի օկուպացված տարածքները վերջնականապես կորստյան մատնելու համար։ Սաակաշվիլիին նաև անհանգստացնում է մեր հավասարակշիռ մոտեցումը՝ Մոսկվայի հետ համագործակցության հարցում, ինչը վկայում է ԱՄՆ շահերի հարցում կողմնորոշիչների փոփոխության մասին։

Վրաստանի կառավարությունն ու բնակչության մեծ մասը ցանկանում են հայտնվել Եվրոպայում ու ՆԱՏՕ-ում։ Սակայն Արևմուտքի սպասասրահում մնալու վախը ոմանց դրդում է խոսել Մոսկվայի հետ գործարքի մեջ մտնելու նպատակահարմարության մասին։ Իսկ Սաակաշվիլին շարունակում է փնտրել «մի խոշոր գործ», որը կնպաստի Արևմուտքում Վրաստանի ամրագրմանը։ Այդտեղ նրան օգնության է հասնում Աֆղանստանը։

Աֆղանստան նոր ռազմական կոնտինգենտ ուղարկելու մտադրությունն ամենավառ օրինակն է, որ Սաակաշվիլին համառորեն Վրաստանն ուղղում է դեպի Արևմուտք։ Վրաստանում սահմանափակված են Աֆղանստանի պատերազմում Վրաստանի մասնակցության վերաբերյալ հասարակական քննարկումները։ Սաակաշվիլին հասկացրել է, որ այդ քայլն ուղղակիորեն կապված է Վրաստանի անվտանգության հետ և հրապարակավ հայտարարել է, որ հենց լուծվի աֆղանական խնդիրը և ավարտվի Իրաքի պատերազմը, Վրաստանն ավելի պաշտպանված կլինի։ Նա նաև ընդգծել է, որ Աֆղանստանի ծառայությունն արժեքավոր փորձ է վրացի զինվորի համար։

Վրացի պաշտոնատար անձինք նշում են, որ դրանով Վրաստանն իրեն կդրսևորի որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները նրան առավել լուրջ կընդունեն։ Վրացիները ցայժմ Աֆղանստանի պատերազմին իրենց մասնակցությունը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու վճար։

Դժվար է գերագնահատել, թե վրացական հասարակությունը որքան ուժեղ է հագեցած անպաշտպանվածության զգացումով։ Ռուսական զորքերը գտնվում են Թբիլիսիից 25 մղոն հեռավորության վրա, կառուցում են մշտական բազաներ։ Մոսկվան պնդում է, թե վրացական կողմը Հյուսիսային Կովկասում սադրանքներ է նախապատրաստում։ Սա անհանգստացնում է վրացի չինովնիկներին, ովքեր նշում են, որ Մոսկվան պատրվակ է որոնում ագրեսիա ձեռնարկելու համար։

Վրաստանը փորձում է իր նյարդայնությունը բուժել միայն զենքի գնմամբ։ Վրացիները վախենում են, որ պաշտպանական ոլորտում համատեղ գործողությունների նկատմամբ մեր մոտեցումն ընդամենը միայն փոխհատուցում է՝ այլ (օրինակ՝ Իրանի) հարցերում Ռուսաստանի համագործակցությունը ստանալու համար։

Վիճելի տարածքների (Աբխազիա և Հարավային Օսիա) հանդեպ վրացական քաղաքականությունն առավել է հակվում այն տարբերակին, որ ռազմական կամ կարճ ճանապարհով անհնար է այդ տարածքների վերադարձը։ Սկզբնական շրջանում պետք է քննարկվի այդ երկու տարածաշրջանների կարգավիճակի հարցը։ Առանցքային հարցը կայանում է հետևյալում. որքանո՞վ են այդ տարածքների փաստացի կառավարությունները տնօրինում իրենց իսկ ճակատագիրը, թե՞ այդ ամենն ամբողջովին ուղղորդվում է Ռուսաստանի կողմից։

Վրացիները վստահ են, որ Աբխազիան ու Հարավային Օսիան ռուսների հրամանով խաղում են լավ-վատ ոստիկանի դեր։ Ոչ ոք կառուցողական արձագանք չի ակնկալում Հարավային Օսիայից, ինչը չի կարելի ասել Աբխազիայի պարագայում։ Աբխազներն անկեղծորեն շահագրգռված են մոսկովյան ուղեծրից դուրս գալու և Թբիլիսիի հետ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Ներկայումս մենք մշակում ենք այն հնարավոր ուղիները, որոնց միջոցով ԱՄՆ-ն աջակցելու է այդ ռազմավարությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում