IRIB հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իրանի ռազմածովային ուժերի ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է Իրանի ռազմանավերը Կարմիր ծով և Ադենի ծոց ուղարկելու կառավարության որոշման մասին: Ըստ ադմիրալի` նման քայլի նպատակը բաց ծովում պարեկություն իրականացնելն ու ծովահենների դեպ պայքարելն է, ինչպես նաև Իրանի հզորությունն աշխարհին ցուցադրելը:
Ըստ նրա նման որոշում կայացվել է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից: «Իրանական ռազմանավերը` այդ թվում մի քանի սուզանավ, հայտնվելով Կարմիր ծովի ջրերում, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը» հայտարարել է Սայարին:
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին իրանական երկու ռազմանավ անցել էր Սուեզի ջրանցքը, ինչը մեծ տագնապ էր առաջացրել Իսրայելում:










































