Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Միջուկային պատերազմ, թե կառավարելի գերդոզավորում

Ռուսաստանը ավարտին է հասցնում ուկրաինական պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ վերցրած ուկրաինական տարածքների յուրացումը՝ դրանք ճանաչելով ՌԴ տարածքային ամբողջության մաս: Կրեմլում այսօր տեղի է ունեցել այդ իրողության փաստաթղթավորումը, իսկ վավերացումը հոկտեմբերի 3-ին սպասվում է ՌԴ պետդումայում: Լուգանսկի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններից բացի, Ռուսաստանը իր տարածք է հռչակում Զապորոժիեի շրջանի մի մասը, որ վերահսկում է, և Խերսոնի շրջանը: Այդ ամենը, Լուգանսկի և Դոնբասի հետ մեկտեղ, կազմում է Ուկրաինայի տարածքի մոտ քսան տոկոսը, որը, փաստորեն, հայտարարվում է Ռուսաստանի տարածք: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ տարածքների հանդեպ գործելու է այն տրամաբանությամբ, ինչպես որ գործելու էր, օրինակ, Մոսկվայի կամ Ռոստովի պարագայում: Ընդ որում՝ ՌԴ նախագահ Պուտինը մի քանի օր առաջ հայտարարեց բաց տեքստով, որ իր տարածքային ամբողջությանը սպառնալիքի պարագայում Ռուսաստանը կպատասխանի առավել հզոր զենքերով, որպիսին դեռ չի կիրառել այս ընթացքում: «Եվ դա բլեֆ չէ»,-հայտարարել էր Պուտինը: Այսօր աշխարհում ինտենսիվ քննարկվում է, բլե՞ֆ էր անում Պուտինը, այդուամենայնիվ, թե՞ ոչ:

Եվ, միևնույն ժամանակ, այդ քննարկումները տեղի են ունենում ոչ միայն պարզապես հզոր զենքի, այլ միջուկային սպառազինության կիրառման հնարավորության համատեքստում: Ռուսաստանն արձագանքում է, որ դրանք արևմտյան մանիպուլյացիաներ են: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ռուսաստանի նախկին նախագահ, ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքներում բաց տեքստով խոսում է որոշակի պարագայում ՌԴ միջուկային սպառազինության կիրառման իրավունքի մասին: Միով բանիվ, ակնառու է հետևյալ իրողությունը: Եթե Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը հայտարարում է իրենը՝ ռազմական առումով զբաղեցնելով այն և իրավականորեն ամրագրելով Ռուսաստանին «պատկանելությունը», դա նշանակում է շատ կոնկրետ իրավիճակ հետևյալ հնարավոր սցենարներով: Կամ Ուկրաինան տևական կամ մի փոքր էլ պատերազմից հետո համակերպվում է դրա հետ և հետագա տարիներին պարզապես խոսում կորցրածն անպայման վերադարձնելու մասին՝ այդ կերպ փորձելով հարաբերվել իր հանրությանը, և հարցը, ըստ էության, վերածելով ներքաղաքական խաղարկումների առարկայի, կամ կարողանում է հետ գրավել ռազմական ճանապարհով՝ իսկ դա նշանակում է Ռուսաստանի իրապես խայտառակ և վերջնական պարտություն՝ Պուտինի իշխանության համար դրանից բխող հետևանքով, կամ էլ Պուտինի իշխանությունը պետք է քանդվի մինչ այդ և ՌԴ-ում լինի այնպիսի հեղափոխությունից, որից հետո իշխանության եկած ուժերը հանրային լեգիտիմության պայմաններում կվերադարձնեն տարածքներն Ուկրաինային: Ո՞ր սցենարի հավանականությունն է ավելի մեծ, ասելը շատ բարդ է, հատկապես եթե նկատի առնենք այն, որ ուկրաինական պատերազմի թելերը գտնվում են տարբեր, և իրարամերժ ռազմավարության տեր սուբյեկտների ձեռքերում:

Ռուսաստանը կկանգնի, եթե հարկադրված լինի անել դա: Միևնույն ժամանակ, հենց այդ իրողությունն է, որ առաջացնում է միջուկային սպառնալիք, քանի որ անկյուն քշված և մահ կամ Ուկրաինա իրավիճակում հայտնված Պուտինը կարող է դիմել ամենաանկանխատեսելի քայլերի: Իսկ կարո՞ղ է այդ վիճակում հայտնված Պուտինը դառնալ Ռուսաստանի ներքին էլիտաների զոհ: Հնարավոր է գործնականում ամեն ինչ և հենց դա է ներկայիս իրավիճակը ծանրացնողը, երբ հնարավոր է դիտվում ցանկացած սցենար և դրանցից որևէ մեկի պարագայում գործնականում չկա հավանականության ռացիոնալ չափիչ: Ավելորդ է ասել, թե այդ իրավիճակը ինչ սպառնալիքներ է պարունակում նաև մեր ռեգիոնի, Հայաստանի անվտանգության համակարգի համար: Միևնույն ժամանակ, թերևս որևէ բան չբացառելու իրավիճակը հիմք է տալիս չբացառել նաև իրադրության կառավարելի գերդոզավորումը՝ խաղային տեսության շրջանակում, որի միջոցով կարող են լուծվել տարբեր հարցեր, ընդհուպ պատերազմ կանգնեցնելու հարցը, հասունացնելով աղետը այն աստիճանի, երբ ամենավատ իրադրության պայմաններում անգամ հնարավոր կլինի լայն հանրոություններին պատերազմը դադարեցնելու որոշումը աներկբա հիմնավորել վատթարագույնից խուսափելու միակ միջոց: Բայց հենց այդ հանգամանքը նաև ավելի է բարձրացնում միջուկային գործիքի կիրառման ռիսկը, գերդոզավորման խաղը առավել համոզիչ դարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում