Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշան, ծննդաբերել է: Այս մասին հայտնել են ալժիրյան իշխանությունները: Հիշեցնենք, որ Աիշան, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների մի մասն այս պահին գտնվում են հարևան Ալժիրի տարածքում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Աիշան ծննդաբերել է այսօր վաղ առավոտյան: Աղջնակը շատ փոքր է, մայրն ու երեխան իրենց լավ են զգում»,- ասել է մի պաշտոնյա, ով ցանկացել է չերկայանալ: Աիշան շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Լիբիայի ներքաղաքական կյանքին:
Մասնավորաբար՝ նա հաճախ ուղեկցել է հորը կարևոր այցելությունների ժամանակ: Իսկ 2011 թ. փետրվարից սկսված ապստամբության առաջին օրերից ակտիվ գործունեություն էր վարում՝ հոր ռեժիմի վրա քաղաքական ճնշումները մեղմելու համար:









































