Այսօր 15:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի վրա (Նորագավիթի կամրջի հարևանությամբ) «Ապավեն» ընկերությանը պատկանող Mercedes մակնիշի 804 ԼՕ 67 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է 002 համարի տրոլեյբուսին:
Արդյունքում պատռվել էր բեռնատարի թափքի վրանը և բեռը մի մասը թափվել էր փողոց: Տրոլեյբուսը լուրջ վնասներ չէր կրել:







































