Ինչպես հաղորդում է հարավաֆրիկյան Daily News կայքը, գերմանական Բոնն քաղաքը առաջինն է, որտեղ աշխարհի հնագույն մասնագիտության ներկայացուցիչները պետք է հարկ վճարեն: Քաղաքային իշխանությունները այն վայրերում, որտեղ «աշխատում են» մարմնավաճառները, տեղադրել են հատուկ ավտոմատներ ավտոկայանատեղերում տեղադրված ավտոմատների նման: Այժմ փողոցում աշխատելու համար թեթև վարքի տեր կանայք պարտավոր են վճարել:
«Սեքս-հաշվիչների» աշխատանքի սկզբունքը, ինչպես արդեն անվանել են այդ ավտոմատները Բոննի բնակիչները, այնպիսին է, ինչպես կայանման ապարատինը:
Աշխատանքն սկսելուց առաջ աղջիկը պետք է 6 եվրո մուտքագրի ավտոմատ, այդ գումարը բավական է, որպեսզի նա կանգնի վճարված վայրում ողջ գիշեր: Իշխանությունները հատուկ շեշտում են, որ աղջիկները պետք է պահպանեն կտրոնները ողջ աշխատանքային գիշերվա ընթացքում, չի բացառվում, որ «կանգառի» վճարման փաստը կստուգեն հատուկ վերահսկողներ:
Բոննի օրինականացված հասարակաց տները վաղուց պետությանը վճարում են ամենամսյա հատկացումներ: Քաղաքային իշխանությունների վկայմամբ՝ նոր հարկի ներդրմամբ նրանք պլանավորում են քաղաքային բյուջեն ավելացնել տարեկան 200 հազար եվրոյով:
Բոննում մարմնավաճառներին թույլատրվում է աշխատել միայն մեկ փողոցում: «Անտոմս» մարմնավաճառներին իշխանությունները կտուգանեն: Կտրոնների կորստի դեպքում աղջիկներին սպասվում է 100 եվրո տուգանք:









































