Չինացի օլիգարխը փորձում է 100 մլն դոլարի դիմաց Իսլանդիայում գնել մեծ հողակտոր էկո-տուրիստական ծրագրի շրջանակներում: Այդ մասին գրում է բրիտանական Financial Times թերթը:
Անշարժ գույքի ոլորտում ներդրող և նախկին պաշտոնյա Հուանբ Նուբոն նախնական գործարք է ստորագրել Իսլանդիայում 300 քառ. կմ տարածք ձեռք բերելու մասին:
Իսլանդիան ռազմավարական կարևոր տարածք է զբաղեցնում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև: Այն գովազդվել է որպես ասիական բեռների համար պոտենցիալ կենտրոն, եթե կլիմայի փոփոխությունները բացեն Արկտիկայի ջրերը նավարկության համար:
2010 թվականին Forbes-ը Չինաստանի ամենահարուստ մարդկանց մեջ Հուանբին տվել է 161-րդ տեղը, նրա մաքուր ակտիվները գնահատվում են 890 մլն դոլար: Գործարարի Zhongkun Group ընկերությանն են պատկանում զանազան հանգստյան տներ և տուրիստական օբյեկտեր ինչպես Չինաստանում, այնպես էլ ողջ աշխարհում:
Iceland Review հրատարակությունն անցած շաբաթ հայտնել է, որ Հուանբը ստորագրել է պայմանագիրը: Գործարքի ավարտը կախված է Չինաստանի և Իսլանդիայի կառավարությունների հաստատումից:









































