Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Դասախոսին կաշառակերության մեջ մեղադրելը մեր խնդիրը չէ. ԵՊՀ ռեկտոր (տեսանյութ)

«Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի դասախոս ԵՊՀ-ից չի հեռացվել կոռուպցիայի պատճառով: Ավելին՝ դասախոսին կաշառակերության հարցում մեղադրելը մեր խնդիրը չէ, և դա պատկան մարմինների գործն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՊՀ-ում կոռուպցիայի հաղթահարման գործընթացի մասին՝ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից մշակվել և ընդունվել է համալսարանի հակակոռուպցիոն ծրագիրը, որտեղ մանրամասն նշված են ծրագրի հիմնական ուղղությունները, պայմանները, ինչպես նաև մոնիտորինգի անհրաժեշտությունը. «ԵՊՀ-ում գոյություն ունի հակակոռուպցիոն հանձնաժողով, որի մեջ ներգրավված են ինչպես անձնակազմի աշխատակիցներ, այնպես էլ ուսանողության ներկայացուցիչներ»:

Հակակոռուպցիոն խումբը, Սիմոնյանի վստահեցմամբ, ամիսը մեկ կամ երկու անգամ նիստեր է գումարում և իրականացնում է մոնիտորինգ: Սիմոնյանը նշեց, որ այս ծրագրի իրականացման շրջանակներում բուհը համագործակցում է ոչ միայն ԿԳ նախարարության հետ, այլ նաև տեղի և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացել են հակակոռուպցիոն ծրագրերի ոլորտում:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ հակակոռուպցիոն ծրագրի մեջ է մտնում նաև քննական գործընթացների թափանցիկությունը: Նա վստահեցրեց, որ այժմ քննությանը կարող են ներկա լինել թե քննվողի կուրսեցիները, թե ուսանողական կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Հարցին, թե գոհ են հակակոռուպցիոն ծրագրից, Սիմոնյանը պատասխանեց. «Գոհ կլինենք միայն այն ժամանակ, երբ կտրուկ կնվազեն նման երևույթները, կամ դրանց մասին մենք կունենանք հստակ պատկերացում: Կարևորը, որ մենք ընկալում ենք այդ պայքարի անհրաժեշտությունը, որ մենք ծածկադմփոց չենք անում ոչ մի խնդիր այս ոլորտում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում