Sunday, 21 06 2026
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Իսրայելը նախապատրաստվում է պաղեստինցիների նոր զանգվածային ընդվզմանը

Իսրայելի պաշտպանության բանակը (Ցախալ) Հորդանան գետի Արևմտյան ափին բնակվողներին սկսել է նախապատրաստել պաղեստինյան բնակչության հնարավոր ցույցերին: Անկարգություններ ակնկալվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինին անկախության տրամադրման արագացված քվեարկության առնչությամբ: Ինչպես հայտնում է Haaretz օրաթերթը, «Ամառային սերմեր» օպերացիայի շրջանակներում տեղի բնակիչներին կբաժանվեն արցունքաբեր գազով լի գլանակներ և պայթաձայնային նռնակներ:

Իսրայելական թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ՄԱԿ-ի կողմից պաղեստինյան պետության անկախության ճանաչման դեպքում Իսրայելի գրաված տարածքներում արաբական բնակչության մեջ կարող են սկսվել զանգվածային ցույցեր և անկարգություններ: Haaretz-ի տվյալներով՝ Ցախալում չեն բացառում նաև բռնությունների կիրառումը՝ ցուցարարների միջից իսրայելցիների վրա կրակի բացումն ու ահաբեկչություններ:

Կանխատեսումներ կան նաև երրորդ ինտիֆադայի սկզբի մասին:

Կանխատեսվում է, որ պաղեստինցիների ակցիաները կարող են անցկացվել հրեաներով բնակեցված տարածքներում: Բացի այդ, կանխատեսվում է, որ ցուցարարները կարող են հարձակումներ գործել Իսրայելի տարբեր պետական հաստատությունների վրա, որոնք սեպտեմբերի 19-ից կսկսեն աշխատել խստացված ռեժիմով:

Անձամբ զինվորականները ստացել են հստակ ցուցումներ նման իրավիճակում գործելու համար: Այսպես՝ Արևմտյան ափի ցանկացած բնակավայրի սահմանին անց է կացվել պայմանական «կարմիր գիծ», որն անցնելու դեպքում ցուցարարներն արդեն գործ կունենան զինվորականների հետ: Սակայն, ըստ ՑԱԽԱԼ-ի հրամանատարության ցուցումների, զինվորականները պետք է կրակեն միմիայն ցուցարարների ոտքերին՝ հնարավոր զոհերից խուսափելու համար:

Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել էր, որ ծրագրի շրջանակներում, որը նախատեսում էր ցույցերի ժամանակ մասնակիցներին ցրելիս զոհերի նվազեցում, Իսրայելի պաշտպանության բանակի դիպուկահարներին կտրամադրվի նոր տեխնիկա, որը թույլ կտա ավելի դիպուկ լինել կրակելիս: Այսպես՝ զինվորականները կստանան նոր լազերային նշանադիրներ, որոնք թույլ են տալիս աշխատել վատ տեսողության պայմաններում մեկ կիլոմետր հեռավորության վրա և նշանառու կրակ արձակել լազերային մարկերով նշված օբյեկտների վրա:

Պաղեստինի անկախության մասին բանաձևը, ինչպես ակնկալվում է, կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 20-ին նախատեսված բացման նիստին: Պաղեստինցիների կողմից նման քայլին դեմ են հանդես եկել ԱՄՆ-ն և Իսրայելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում