Wednesday, 08 05 2024
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը

Սերժ Սարգսյանի «թավշյա» արձագանքն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին հատնել է, որ սեպտեմբերի 9-ին հայրը կհանդիպի քաղաքացիների հեը: Ըստ տեղեկության, քաղաքացիները հայտնել են նրա հետ հանդիպման ցանկություն: Երկրորդ նախագահի տարածած այդ տեղեկությունը հատկանշական է սեպտեմբերի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից եկած տեղեկության ֆոնին: Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը, հայտնելով, որ Սարգսյանը հետևում է իրադարձություններին, փորձում գոտեպնդել հայկական զինուժի ստորաբաժանումներին՝ որպես բանակի ակունքում կանգնած գործիչ, նաև ստանալով սահմանամերձ բնակավայրերից տեղեկատվություն, դիտարկում օգնության, օժանդակության հնարավորությունները: Միաժամանակ, ըստ երրորդ նախագահի գրասենյակի, Սերժ Սարգսյանը կուսակցականների հետ աշխատում է ՀՀԿ միջազգային գործընկերների ուղղությամբ, իրավիճակի առնչությամբ Հայաստանի համար անհրաժեշտ արձագանք և դիրքորոշում ապահովելու համար:

Վերջում իհարկե Սերժ Սարգսյանի գրասենյակը «ժանրի կանոնի» համաձայն քննադատում է գործող իշխանությանը, համարելով, որ քանի դեռ բանակցողն է թույլ և վախկոտ իշխանությունը, հետևանքները միշտ լինելու են ցավոտ: Չնայած այդ շեշտադրմանը, որը հասկանալիորեն բխում է կամ պայմանավորված է Սերժ  Սարգսյանի քաղաքական դիրքավորմամբ, նրա գրասենյակի արձագանքը կարծես թե ավելի մրցակային էր ոչ թե իշխանության հետ, այլ ընդդիմության մյուս թևի կամ լիդերի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը փաստորեն լռում էր մի քանի օր շարունակ:

Սերժ Սարգսյանն իր արձագանքով «հարց էր առաջացնում», թե ինչով է զբաղված խորհրդարանական ընդդիմության ավելի մեծ թևի՝ Հայաստան դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում հետ և ինչ ուղղությամբ է նա աշխատում: Այստեղ «ինտրիգը» թերևս այն էր,  որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության և դիրքավորման առանցքային դաշտը Ռուսաստանն է, ի տարբերություն օրինակ ՀՀԿ-ի: Մասնավորապես, Հանրապետականը ԵԺԿ անդամ է և խոսելով միջազգային ուղղության մասին, Սարգսյանը թերևս նկատի ունի նախ և առաջ հենց այդ կառույցի հետ աշխատանքը: Սակայն, գոնե առայժմ կարծես թե չեղավ Ադրբեջանի գործողությունների միարժեք  ու հստակ դատապարտում այդ կառույցից, որն ինչպես հայտնի է գլխավորում է Լեհաստանի նախկին վարչապետ, ԵԽ նախկին նախագահ Դոնալդ Տուսկը: Տուսկը, որն ի դեպ մի քանի տարի առաջ ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան հայտնել էր, թե կարող է հույս դնել իր վրա: Այդուհանդերձ, իրադարձությունների ընդհանուր տրամաբանության համատեքստում ակնառու է, որ եվրոպական ուղղությունից ստացվող արձագանքները շատ ավելի հասցեական էին, այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության մասով, քան Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ստացվածը, այսինքն այն ուղղությունից եղածը, որում դիրքավորված է Ռոբերտ Քոչարյանը:

Հավանաբար այստեղ է նաև լռության պատճառը, որովհետև երկրորդ նախագահի ակտիվությունը կամ ընդգծելու է տեղի ունեցողի համար ՌԴ պատասխանատվությունը կամ դաշնակցային անպատասխանատվությունը:  Կամ նա փորձելու է «մաքրել» Ռուսաստանն այդ պատասխանատվությունից, ինչը մեղմ ասած բավականին «սևագործ» աշխատանք է այն վարքագծի պայմաններում, որ Ռուսաստանն ունի նվազագույնը տասնամյակ շարունակ: Սերժ Սարգսյանը այդ իմաստով կարծես թե գործեց  իրեն հատուկ «նուրբ» կամ «թավշյա» տրամաբանությամբ: Մյուս կողմից, այս իրադրության մեջ առավել ուշադրության է արժանի այն ցավալի հանգամանքը, որ Հայաստանի խնդիրների, մարտահրավերների, հասունացող և կուտակվող ռազմա-քաղաքական սպառնալիքների դինամիկայի և ծավալների համեմատությամբ անարդյունավետ է եղել նախկին նախագահների ոչ միայն կառավարման երկու տասնամյակը, այլ գործնականում անարդյունավետ է նաև նրանց հետնախագահական գործունեությունը: Պետության ճկունության և ամրության դրսևորում պետք է լինեն ոչ միայն գործող իշխանության ինստիտուտներն ու դերակատարները, այլ նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու առաջին դեմքերը: Ի վերջո դա է նաև պատառը, որ պետականորեն սահմանվում է պատշաճ վերաբերմունք նախկին նախագահի ինստիտուտի հանդեպ: Ցավոք, Հայաստանի նախկին նախագահները անցել են պետական գործունեության այնպիսի ճանապարհ, որից հետո իրենք իրենց չեն թողել հրապարակային ռեժիմում հանրօգուտ ծառայության հնարավորություն: Ավելին, նրանք այդ «անհնարինությունը» խորացրել են նաև 2018-ից հետո գործունեությամբ: Գործնականում երբեք ուշ չէ գտնել այդ իրավիճակն ուղղելու տարբերակ, ու այդ հարցում հնարավորություն շոշափելու պարագայում իրենից հասանելիքը պետք է կարողանա անել նաև քաղաքական իշխանությունը: Սակայն, հայաստանյան հասարակական-քաղաքական օրգանիզմը թերևս վաղուց անցել է անդառնալի կամ անշրջելի կետը  և Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի համակարգեր և ինստիտուտներ, հանրային և պետական դիմադրության ռազմավարական խնդիրը սպասարկելու համար: Դժբախտաբար, ներկայիս հարաբերակցությունն ու տրամաբանությունն այնպիսին է, որ, գուցե թվա տարօրինակ, սակայն էֆեկտիվությունը բխում է նախկին-ներկա տրամաբանությունից, քանի որ չկա որևէ նոր տրամաբանության ամուր հենման կետ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում