Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականանցնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Այս մասին կառավարության նիստին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք արդեն հարուցվել են քրեական գործեր, ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում»,-ասաց նա և նշեց, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ:











































