Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ չի կարելի ՀԱՊԿ-ը հիմա լքել, էմոցիոնալ դաշտում ենք․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու գործողությամբ մեզ տանելու ենք «ընդդեմ»-ից հակա»-ի: Այս իրավիճակում չպետք է նոր թշնամիներ ձեռք բերենք»:
Ըստ Պետրոսյանի՝ մենք մինչև հիմա ողբի տեսլականի մեջ ենք, խաղի կանոններին չենք տիրապետում․ «Սա քաղաքականություն չէ, խայտառակություն է: Մեզ թվում է՝ մենք կանք, բայց իրականում հետևողականորեն դադարում ենք լինել»: