Ադրբեջանի համար ցանկացած պայմանագիր, անգամ իր համար շահեկան, որում կնշվի Արցախի խնդրի լուծման ընթացքի մասին, իր համար ծայրահեղորեն անընդունելի է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ նրա նպատակն է՝ դադարեցնել Արցախի ինքնորոշման մասին յուրաքանչյուր խոսակցություն և ունենալ այնպիսի տարածքային ձեռքբերումներ, որոնք կստվերեն Արցախի հարցը․«Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ Արցախի հարցը լուծված է և Արցախում ապրում են ազգությամբ հայ ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ոչնչով չեն տարբերվում իր տեսակետից»։
Քաղաքագետը կարծում է, որ գնալով Պուտինի անձնական ճակատագիրը անորոշիանում է․ «Այս հարձակումը պայմանավորված է նաև դրանով»:
Անդրադառնալով ՀԱՊԿ որոշմանը, քաղաքագետը նկատեց․«ՀԱՊԿ-ը ոչ թե անօգուտ, այլ վնասակար կազմակերպություն է․ ՀԱՊԿ-ը կապել է Հայաստանի ձեռքերը, գցել Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքերի տակ, որպեսզի կատարի իր պահանջները: ՀԱՊԿ-ում Հայաստանը՝ առյուծի բերանում․ այդ կառույցում մնալը վտանգավոր է»: