Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, սակայն Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակով շատ թեկնածուներ դադարեցրել են քարոզարշավը: Իսկ, օրինակ, Քաջարանի գործող քաղաքապետ, միաժամանակ համայնքապետի թեկնածու Մանվել Փարամազյանը մեկնել է առաջնագիծ: Որքանով է հավանական, որ ընտրությունները կչեղարկվեն կամ կհետաձգվեն: Այս հարցով «Առաջին լրատվական»-ը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
«Օրենքի պահանջով հնարավոր է ընտրությունները կասեցնել կամ չեղարկել բացառապես ռազմական կամ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Օրենքով որևէ այլ հիմք գոյություն չունի, որով հնարավոր է կասեցնել կամ չեղարկել ընտրությունները»,-ասաց նա:
Մուկուչյանի խոսքով, եթե քարոզարշավ փաստացի տեղի չի ունենում, դա հիմք չէ ընտրությունները չեղարկելու:









































