Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի համար ամենակարևոր բանաձևը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանի մի քանի ուղղություններով ադրբեջանական գրոհից հետո հայկական հանրությունը որոշակի իմաստով «փնտրում» է միջազգային ականջահաճո արձագանք, մտածելով, հուսալով, ակնկալելով, թե այդ արձագանքները նշանակում են կամ կնշանակեն ինչ որ բան, կկանգնեցնեն Ադրբեջանին: Սա հասկանալի ակնկալիք է, հասկանալի արձագանք, առավել ևս 44-օրյա պատերազմից հետո: Բայց, նաև 44 օրյա պատերազմի դասը թերևս մեզ պետք է հերթական անգամ հուշի մի պարզ ճշմարտություն: Ինչ որ բան նշանակել, նշանակում և նշանակելու է միմիայն սեփական պաշտպանական կարողությունն ու տնտեսա-քաղաքական օրգանիզմի կենսունակությունը: Ինչ որ բան նշանակելու է Հայաստանի բանակի մարտունակությունը, այդ բանակի ամուր և կենսունակ, կազմակերպված թիկունքը, կազմակերպված թե հոգեբանական, թե զուտ օրգանական իմաստով, աշխատանքների իրականացման, ամեն ոլորտում յուրաքանչյուրի՝ իր աշխատանքը կատարելու կարգապահության առումով: Այդ ամենի հանրագումարն է կերտում մրցունակ ու դիմադրունակ պետություն: Եվ ի վերջո դրանցով են նաև ձևավորվում այն գործոնները, որոնք ապահովում են արտաքին դաշնակիցներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարների գործընկերներ, բարեկամներ: Խոսքն իհարկե իրական դաշնակիցների, իրական բարեկամների կամ գործընկերների մասին է: Սակայն, պետք է նաև հասկանանք և արձանագրենք մի պարզ բան. «անիրական» դաշնակիցները կամ գործընկերները նաև մեր պատասխանատվության հետևանք են, և նախ և առաջ ինքներս մեր առաջ, ոչ թե նրանց առաջ պատասխանատվության:

Ասել կուզի, մենք լիարժեք և որակյալ պատասխանատվություն չենք ունեցել ինքներս մեր կյանքն ու պետությունը կառուցելու, կազմակերպելու, մեր պետական և հանրային մտածողական ու արժեհամակարգային անկյունաքարերը ձևավորելու, մեր սոցիալական հարաբերությունների և տնտեսական կառուցակարգերի արդյունավետ և հանրային համերաշխության առավել նպաստավոր բանաձևի վրա հիմնված ճարտարապետությունը մշակելու իմաստով:

Մենք պատասխանատվությամբ ենք մոտեցել միայն մեր նեղ անձնական, ընտանեկան կամ առավելագույնը՝ կլանային հարցերին: Դրանից վեր՝ հանրային, պետական մակարդակում մեր պատասխանատվությունը ոչ միայն ավարտվել է, այլ ըստ էության նաև դեգրադացվել, այդպիսով առաջացնելով մեծ խզում մեր անհատական, ընտանեկան-ընկերային հարթությունների և հանրային ու պետական դաշտերի միջև: Դա է նաև դարձել հայկական պետականության զարգացման խորքային ճգնաժամի հիմքը:

Հետևաբար, արտաքին պատասխանատվություն ակնկալելու, անգամ բարեհաճություն կամ հոգատարություն ակնկալելու համար, մենք նախ պետք է կարողանանք հիմնարար և շոշափելի մակարդակ ապահովել մեր ներքին պատասխանատվության տիրույթներում: Քանի դեռ հեռու ենք այդ աստիճանից, մնալու ենք աշխարհը չափելու զգայական աստիճանի վրա, այն դեպքում, երբ մեր հանդեպ միջազգային չափումները ռացիոնալիզացվելու են առավել մեծ դինամիկայով: Քաղաքական իմաստով իհարկե արժե խոսել ներկայիս ֆորմալությունների շրջանակում պատասխանատվության մասին՝ նախ մեր այսպես կոչված դաշնակիցների, հետո այսպես կոչված միջազգային իրավա-քաղաքական կառույցների, ժողովրդավարության «դրոշակակիրների» և այլն, բայց ինքներս մեզ չփորձենք համոզել, թե այդ ամենն իրական քաղաքական կատեգորիա է: Իրական քաղաքական կատեգորիան մեր կարողությունն է՝ համալիր, համապարփակ, որպես պետություն ու պետականություն ունեցող հանրություն: Դա է կանխորոշում մեր հանդեպ վերաբերմունքը, «տեղավորում» մեզ տարբեր խոշոր խաղացողների հետաքրքրությունների դաշտում այնպես, որ դրանք շոշափեն նաև մեր շահերի առարկայական ճանաչումը սուբյեկտային, այլ ոչ գործիքային տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում