ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,- ասել է Զայնետդինովը։ Կազմակերպությունը նաև խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:









































