Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ինչպե՞ս են թագավորական սիմվոլներն ու ընթացակարգերը փոխվելու թագուհու մահից հետո

Երբ Էլիզաբեթ II-ի հայր՝ Ջորջ VI-ը Սանդրինգհեմում, 1952 թվականի փետրվարի 6-ի վաղ առավոտյան, մահացավ քնած ժամանակ, նրա ավագ դուստրը՝ արքայադուստր Էլիզաբեթը, որն ամուսնու՝ Ֆիլիպի հետ գտնվում էր Քենիայում, անմիջապես դարձավ թագուհի Էլիզաբեթ II: Նույն գործընթացը տեղի է ունենում հիմա՝ Էլիզաբեթ II-ի մահից հետո արքայազն Չարլզը հռչակվում է թագավոր և պաշտոնապես ստանձնում Չարզլ III անունը:

Այնուամենայնիվ, Էլիզաբեթ II թագուհու երկարատև գահակալությունից հետո նրա անունը, կերպարը և պատկերները Միացյալ Թագավորության պաշտոնական ու առօրյա կյանքից հեռացնելը երկար ժամանակ կպահանջի: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ակնկալվում են հետագայում

Դրոշներ

Հնարավոր է, որ թագավորական ստանդարտը` քառակուսի դրոշը, որը ծածանվում է այնտեղ, որտեղ միապետը գտնվում է, նույնպես կարող է փոխվել: Թագուհու կողմից օգտագործված տարբերակը ներառում է մեկ քառորդը, որը ներկայացնում է Շոտլանդիան (առյուծի բաց երախը), մեկը՝ Իռլանդիան (տավիղ), և երկուսը ներկայացնում են Անգլիան (երեք առյուծներ), բայց Ուելսը՝ ոչ մեկը: Այն օգտագործվել է դեռևս շատ ավելի վաղ, երբ Ուելսն ուներ իր ազգային դրոշը, որը ճանաչվեց 1959 թվականին: Հաջորդ միապետը կարող էր ներառել նաև ուելսյան տարրը և փոխել արքայական դրոշը:

Բանկային թղթադրամներ և մետաղադրամներ

Շրջանառության մեջ կա 4,5 միլիարդ ստերլինգ թղթադրամ, որոնց վրա թագուհու դեմքն է, ընդհանուր արժեքը՝ 80 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Դրանց փոխարինումը նոր միապետի դիմանկարի այլընտրանքային տարբերակներով, հավանաբար, կպահանջի առնվազն երկու տարի:

Երբ թագուհին գահ բարձրացավ 1952 թվականին, միապետը թղթադրամների վրա չէր պատկերված: Դա փոխվեց 1960 թվականին, երբ Էլիզաբեթ II-ի դեմքը հայտնվեց 1 ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամների վրա։ Թագուհու դեմքը կա նաև կանադական 20 դոլարանոց թղթադրամների վրա, նորզելանդական մետաղադրամների վրա, Արևելյան Կարիբյան ԿԲ կողմից թողարկված բոլոր մետաղադրամների և թղթադրամների վրա, ինչպես նաև Միացյալ Թագավորության այլ մասերում: Մետաղադրամների փոփոխումը կարող է ավելի դանդաղ լինել, եթե հետևենք պատմական նախադեպին։

Փոստային արկղեր և նամականիշեր

Թագավորական փոստարկղերը, որոնք կրում են Էլիզաբեթ թագուհու թագավորական հապավումը՝ EIIR (Elizabeth II Regina), դժվար թե հեռացվեն: Թագավոր Ջորջ VI-ի GR ծածկագրով որոշները շարունակում են օգտագործվել այսօր՝ 70 տարի անց: Փոստային բաժանմունքը, սակայն, կփոխի նամականիշերը նոր միապետի՝ Չարզլ III-ի պրոֆիլի պատկերով:

Ազգային օրհներգ

Ամենաուղղակի փոփոխություններից մեկը, տեսականորեն, կլինի ազգային օրհներգի բառերը «Աստված պահապան մեր ողորմած թագուհուն»-ը «Աստված պահապան մեր ողորմած թագավորին»-ով փոխարինելը։ Հիշեցնենք, որ օրհներգը օգտագործվում է 1745 թվականից, երբ հնչում էր վաղ տարբերակը. «Աստված պահապան մեր մեծ Ջորջ թագավորին, կեցցե՛ մեր ազնիվ թագավորը, Աստված պահապան թագավորին»:

Հավատարմության երդումներ

Բրիտանական խորհրդարանի պատգամավորներին չի թույլատրվում նստել Համայնքների պալատում, ելույթ ունենալ բանավեճերում, քվեարկել կամ աշխատավարձ ստանալ, եթե նրանք հավատարմության երդում չեն տվել թագին: 1952 թվականից ի վեր հավատարմության երդման ձևակերպումը հետևյալն է. «Ես (անդամի անունը) երդվում եմ ամենակարող Աստծո կողմից, որ հավատարիմ կլինեմ և կկրեմ իսկական հավատարմություն Նորին Մեծություն թագուհի Էլիզաբեթին, նրա ժառանգներին և իրավահաջորդներին՝ համաձայն օրենքի: Ուրեմն, օգնիր ինձ, Աստված»։

Պատգամավորներն ու քաղաքացիները ստիպված կլինեն նոր երդում տալ նրա իրավահաջորդին՝ Չարլզ III արքային։ Մեծ Բրիտանիայի նոր քաղաքացիներին նաև խնդրում են երդվել «իրական հավատարմություն ցուցաբերել Նորին Մեծություն թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, նրա ժառանգներին և իրավահաջորդներին», և Բրիտանիայի ՆԳՆ-ն, ամենայն հավանականությամբ, կփոխի դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում