Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ափսոս Բուրջ Համուդը «իշխան»-ներին մնաց»․ պետականության ողնաշարին ուղղված ծանր հարված է ՀՅԴ-ի փանջունիականացումը

«Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին մեկնելու է Լիբանան, որտեղ այդ օրը տեղի է ունենալու Դիմադրության շարժման զորակցության հավաք։

«Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։ Դիմադրության շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում։ Այն համահայկական է և մեր խնդիրն է խոսել յուրաքանչյուր սրտացավ մարդու, խմբի ու համայնքի հետ։ Մեր խնդիրն է նաև ուշադիր լսել այդ մարդկանց, քննարկել նրանց հետ զարգացման ամեն հնարավոր ծրագիր և կյանքի կոչել լավագույն առաջարկները։ Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ, մեր ժողովրդին իր ընթացքից։ Այսօր ամբողջ հայության հետ խոսելու ժամանակն է։ Ամբողջ հայության հետ միասին լուծումներ գտնելու ժամանակն է»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Սաղաթելյանի այս հայտարարությանը՝ ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Երվանդ Օտլանի «Ընկեր Փանջունի» մարգարեական նախատիպն է Իշխանը։ Ափսոս Բուրջ Համուդը «իշխան»-ներին մնաց»։

Բերբերյանի խոսքով, ոչ թե զավեշտալի է Լիբանանում հանրահավաք անելը, այլ բառի բունի իմաստով ողբերգություն է, ազգի ու հայրենիքի, ժողովրդի և պետականության ողնաշարին ուղղված ծանր հարված է ՀՅԴ-ի փանջունիականացումը։

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Դաշնակցության՝ Բեյրութում նախաձեռնած հանրահավաքին, նշեց, որ Սփյուռքին չպետք է խառնել Հայաստանի ներքաղաքական կյանքին․«Լիբանանահայերի քանի՞ տոկոսն է ՀՀ քաղաքացի։ Նրանք իրավունք չունեն և չեն էլ կարող խառնվել․ եթե հայրենիքին օգուտ են տալիս, խնդրեմ, իսկ իշխանություն փոխել չեն կարող և չպետք է փոխեն։ Իսկ ընդհանրապես օրենքը հետևյալն է․ իշխանությունը փոխում կամ չեն փոխում քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն։ Եվ առհասարակ, Հայաստանի ներքաղաքական հարցերի մեջ չպետք է ներքաշել Սփյուռքին, ընդ որում՝ Հայաստանում իշխանությունն ընտրված է, ԼԵԳԻՏԻՄ է։ Այդպիսի խայտառակություն աշխարհում ով է արել, որ իրենք են անում, Լիբանան են գնում, որ ինչ անեն, Լիբանանի կառավարության դեմ կարո՞ղ է ելույթ ունենան։ Էստեղ չի ստացվում, էնտեղի կստացվի՞»,-ասաց Շիրինյանը։ Ըստ նրա՝ Սփյուռքը ճիշտ հակառակը պետք է անի․ պետք է համախմբվի պետության շուրջ, իսկ ոչ Դաշնակցությունը և ոչ էլ որևէ մեկը Սփյուռքը պառակտել չի կարող։

«Չորս տարվա ընթացքում սփյուռքի այն հատվածը, որը ակտիվ է, կամ իշխանությանը դեմ է, կամ կողմ, բոլորը դիրքորոշված են։ Չեմ հասկանում՝ Արամ կաթոսղիկոսը չի կարողանո՞ւմ նրանց լռեցնել։ Հայաստանը ունի քաղաքացիներ և ոչ քաղաքացի հայրենակիցներ, մեր գլխի վրա տեղ ունեն, բայց Սփյուռքը չի կարող թելադրել Հայաստանին քաղաքականություն և չպետք է թելադրի, ինչպես նաև Ստեփանակերտը չի կարող և չպետք է թելադրի Հայաստանին քաղաքականություն։ Աշխարհաքաղաքական այս սոդոմ-գոմորի ժամանակ։ Թող Զելենսկուց օրինակ վերցնեն, ուկրաինական բոլոր կուսակցությունները ամբողջ ուկրաինացի ժողովրդին համախմբել են Ուկրաինայի պաշտպանության շուրջ, իսկ սրանք ո՞ւմ դեմ են հանում․․․Հայաստանի ընտրված իշխանության»,-ասաց Շիրինյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում