Երևանի քաղաքապետարանում ստուգումները մեկնարկել էին 2021-ի դեկտեմբերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունը որևէ աղերս չունեն հեռացված քաղաքապետի հետ․ «Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումը կշարունակվի մինչև տարեվերջ: Քաղաքապետարանի գումարները անբարեխիղճ ձևով համայնքին հասցված վնաս է»:
Պետրոսյանի փոխանցմամբ՝ ՊՎԾ-ն այս պահին շուրջ վեց տասնյակ պետական մարմիններում վերահսկողություն է իրականացնում:









































