Ճապոնիան և Հնդկաստանը մոտ ժամանակներս ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տոկիոյում 2+2 ձևաչափով կողմերի հանդիպման ընթացքում՝ Ճապոնիայի ԱԳ նախարար Էսիմաս Հայասիի, պաշտպանության նախարար Յասուկաձու Համադայի, Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանամի Ջայշանկարի և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ:
Նախարարները երկկողմանիորեն հաստատել են իրենց հավատարմությունը բազմակողմ շրջանակներին, ներառյալ՝ համագործակցությունը անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության շրջանակներում, որին մասնակցում են երկու երկրները, ինչպես նաև Միացյալ Նահանգները և Ավստրալիան: