Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Յուրաքանչյուր տուն մտնող դիվերսիան

Հայկական ֆեյսբուքյան տիրույթում մեծ ուշադրության արժանացած սերիալային մի դրվագ դարձել է համացանցային բուռն արձագանքի առարկա, միաժամանակ առաջ բերելով Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը: Խոսքը հայաստանյան հեռուստաեթերները առատորեն լցրած սերիալային ինդուստրիայի մասին է, որը բնականոն երևույթ է գործնականում ամբողջ աշխարհում, սակայն, եթե շատ երկրների պարագայում այդ ինդուստրիան ծառայել է հանրային ու պետական վերափոխման գործիք, ապա Հայաստանում այդ ինդուստրիան իր արտադրության որակով եղել է հանրային դեգրադացման գործիք, ըստ էության քարոզչա-մշակութային դիվերսիա հանրային գիտակցության դեմ, դիվերսիա Հայաստանի արդիականացման խորքային հեռանկարի դեմ: Ավելի քան երկու տասնամյակ հայկական հեռուստաեթերում այդ ժանրը վերածվել է տեղեկատվական անվտանգության սպառնալիքի, հասարակության թիկունք, անմիջականորեն տներ «ներթափանցած» դիվերսիոն գործողության, որի սպառնալիքը պարզապես ֆիզիկական չէ՝ մտավոր է, մշակութային, արժեհամակարգային: Մինչդեռ, այդ կատեգորիաներով սպառնալիքները խորքային առումով որևէ կերպ պակաս վտանգավոր չեն պետական, ազգային անվտանգության տեսանկյունից, քան արտաքին որևէ ագրեսիա կամ ագրեսիայի փորձ, կամ տեղեկատվական անվտանգության արտաքին սպառնալիքներ:

Խնդիրը պետք է լիներ առանցքային մտահոգության առարկա առաջին հերթին պետական վերնախավում, սակայն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը կառավարած համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների համար գերխնդիրը եղել է անձնական, ընտանեկան բարեկեցությունը և իշխանությունն այդ նպատակներին, ոչ թե Հայաստանի արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը ծառայեցնելը: Հայաստանը կառավարած վերնախավի արժեհամակարգային նկարագիրը այն խնջույքն է, որով ապրել են պետության համար «ժանտախտի» պահին: Այդ իրավիճակում, հեռուստաեթերը լցրած և հանրությանը կլանող, մեղմ ասած անորակ արտադրանքը ոչ միայն չի եղել մտահոգիչ երևույթ, այլ հակառակը՝ դիտվել է հանրությանը զբաղեցնելու «տեսարան», հանրային կյանքում գիտակցության արդիականացման փոխարեն բնազդների վրա խաղալու միջոց, քանի որ արդիական մտածողությամբ հասարակությունը բարձրացնելու էր նաև իր պահանջները վերնախավերի հանդեպ, ինչը քաղաքականապես նպատակահարմար չէր: Ասել, թե կառավարող համակարգի ներսում չեն եղել իրադրությամբ մտահոգ և այլ պատկերացմամբ խմբեր կամ անհատներ, կլինի իհարկե սխալ, սակայն նրանք չեն կազմել որակ և տարբեր պատճառներով անկարող են եղել փոխել կառավարող համակարգի խորքային վարքագիծը: Այսօր սակայն, խնդիրն առկա է նաև այսպես ասած նոր Հայաստանում, երբ չկա կառավարող հին համակարգը, կամ կա՝ որպես ընդդիմություն, որը դարձյալ խաղում է այսպես ասած «ցածր» խաղադրույքի, բնազդների, զգայականության, այլ ոչ արդիական մտածողության վրա: Միաժամանակ, այդքան էլ որոշակի և հստակ չէ, թե հանրային կյանքում ինչ կոնցեպտուալ ռազմավարությամբ է առաջնորդվում նոր քաղաքական մեծամասնությունը, ինչպես  է դիտարկում ցանկացած պետության համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվա-քարոզչական ասպարեզը, որտեղ կինոինդուստրիան ունի իր առանցքային նշանակությունը՝ հասարակությունների արժեհամակարգային վերափոխման, արդիականացման գործում: Խնդիրը բոլորովին այն չէ, որ պետք է արգելել վատ սերիալը և դնել լավի պահանջ: Հարցերը չեն լուծվում արգելելով կամ հրովարտակներով: Լուծումների համար պահանջվում են մեխանիզմներ, պահանջվում է հաշվարկ, հայեցակարգ, ռազմավարություն, այդ ամենի ներքո ֆինանսատնտեսական հիմք, ինչպես ցանկացած ռեֆորմի հիմքում: Խոսքը գործիքի մասին է, որից պետք է ոչ թե հրաժարվել, այլ որը պետք է ինքնին արդիականացնել և բերել նոր որակի ռազմավարական նպատակների դաշտ, այդ կերպ նաև դրա միջոցով ձեռնամուխ լինելով Հայաստանի որակական վերափոխմանն ու որպես պետություն ու հանրություն ռեգիոնալ և միջազգային, համաշխարհային մրցունակության ձևավորմանն ու բյուրեղացմանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում